Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լուրեր

02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:30
Ադրբեջանում Երևանն իրենցն են համարում․ հարցումների մտահոգիչ արդյունքներն ու Բաքվի քաղաքականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:15
Կիրանց մուտք գործել թույլատրվում է միայն տեղի բնակիչներին. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ-ից
02.05.2024 | 20:00
ՀՀ-ն Ադրբեջանի հետ մեծ պատերազմի ռեսուրս չունի․ իշխանությունը պիտի սա՛ բացատրի, չասի՝ հաջողության հասանք․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 19:44
Երևանի դպրոցներից մեկում աշակերտների նկատմամբ բռնություն կիրառած ուսուցիչն աշխատանքից ազատվել է. Կոստանյան
02.05.2024 | 19:30
Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում․ միջին ամսական աշխատավարձը 1 ամսում աճել է 34 հազար դրամով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 19:27
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
02.05.2024 | 19:14
Սևան-Իջևան-Հայաստանի սահման ավտոճանապարհին արագաչափ է տեղադրվել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սիսիան Պօղոսեանին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Զբոսաշրջության կոմիտեն մանրամասներ է հրապարակել Պօղոսեանի կենսագրությունից։

Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ և  կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: 15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:
2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։
Վերջին երկու տարիներին Տորոնտոյում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, բայց որոշել է գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում: