Ադրբեջանը պետք է հետ քաշվի դեպի խորհրդային քարտեզով վավերացված սահմաններ, նա ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք․ ըստ քարտեզագետի՝ Երևանը սա է առաջարկել Բաքվին

Լուրեր

22.08.2026 | 10:44
Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից ևս մեկի շինհրապարակ
22.08.2026 | 10:31
Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
22.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Երևանում
22.08.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
Բոլորը

Ադրբեջանը պետք է ընդունի իր ստորագրած քարտեզները, հետ քաշվի դեպի խորհրդային քարտեզով վավերացված սահմաններ, նրան դա պետք է պարտադրի Ռուսաստանը։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը՝ խոսելով Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի որոշման վերաբերյալ Ադրբեջանին արած առաջարկների մասին, որոնցից մանրամասներ Կառավարությունում ներկայացրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոյանը։

«Մենք ունենք խորհրդային քարտեզներ, որոնք գծվել են 1929 թվականից հետո և աստիճանաբար փոփոխությունների են ենթարկվել մինչև 1970-ականները։ Դրանք գտնվում են Ռուսաստանի Գլխավոր շտաբում և դրանց հիման վրա են հիմա գծված Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանները։ Այդ քարտեզները վավերացվել և կնքվել են թե՛ հայաստանյան, թե ադրբեջանական կողմից։ Նշանակում է՝ երկուսի կողմից էլ ընդունելի են»,- ասաց նա։

Ռուբեն Գալիչյանը նկատեց, որ 1970-ականների քարտեզները, իհարկե, տարբերվում են 1920–22 թվականների քարտեզներից, քանի որ արդեն 1922 թվականից հետո դրանցում ներառվել են անկլավներ։

«Հայաստանի տարածքից 1500 քառակուսի կմ-ից ավելի տրվել է Ադրբեջանին։ Իմ ունեցած տեղեկություններով՝ դա ավել է միակողմանի որոշումներով։ Բայց, ի վերջո, 1970 թվականին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները վավերացրել են այդ սահմանները։ 2010 թվականին էլ Հայաստանի իշխանությունները, երբ իրականացրել են երկրի տարածքի ներքին բաժանումները, դրա հետ միասին վավերացրել են նաև Հայաստանի և Ադրբեջանի այդ քարտեզներով կնքված սահմանները»,- նշեց նա։

Ռուբեն Գալիչյանը նաև ներկայացրեց, թե ինչ պատկեր է ստացվում վերջին քարտեզներով․ «Խորհրդային տարիներին Ալ լճերի տարածքը, որը 20-ականներին Հայաստանին էր պատկանում, հանձնվել է Ադրբեջանին։ Արծվաշենը, որ դեռևս 1926 թվականին անկլավ չէր, դարձավ Հայաստանի տարածք։ Տավուշի մարզի անկլավներից երկուսը՝ Բարխուդարը և Վերին Ոսկեպարը, հետո Տիգրանաշենի անկլավը 1940-ից հետո վավերացված քարտեզներով անցան Ադրբեջանին»։

Հիմա, Գալիչյանի կարծիքով, քանի որ կողմերը դիմում են սահմանագծման համար հանձնաժողով ստեղծելուն, նշանակում է՝ խնդիրներ կան անգամ այս սահմանների հետ կապված։

Ադրբեջանին, ըստ նրա, այդ ժամանակ տարածքներն անցան, քանի որ ցանկություն կար այդտեղ Կարմիր Քրդստան ստեղծելու․ արոտավայրերի կարիք կար։

«Բայց երբ 1930 թվականին չեղարկվեց Կարմիր Քրդստանը, այդ տարածքները, որ նրանց էին հատկացվել, անցան Ադրբեջանին, Հայաստանին չվերադարձվեցին։ Դրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է հետագայում խոսեն։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա՝ նշելով, որ մեր ունեցածն էլ՝ 1970-ականների վավերացված քարտեզները, պետք է լինեն սկիզբ սահմանների որոշման գործընթացը սկսելու համար։

Կրկին անդրադառնալով 1970-ականների քարտեզներին՝ մասնագետը մատնանշեց, որըստ դրանց՝ Սև լիճը Հայաստանի տարածքում է, դրա մի փոքր շերտն է Ադրբեջանինը, Իշխանասարի գագաթներից մեկը Հայաստանինն է, իսկ մյուսը՝ Ադրբեջանինը։

«Այսօր Ադրբեջանը պնդում է, որ դրանք իրենն են և այդ 1970-ականների քարտեզներից շեղվելով՝ Վարդենիսի Շորժայի մոտ ոտնձգություն է արել, ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանն ամեն տեղ պետք է հետ քաշվի դեպի խորհրդային սահմաններ։ Հայելային ձևով այդ սահմանից երկու կողմերը պետք է 100 մետր հեռանան դեպի իրենց տարածքներ՝ թողնելով չեզոք գոտի։ Սա խնդրի լուծման ամենահեշտ տարբերակն է․ Ադրբեջանը պետք է ընդունի իր ստորագրած քարտեզները, հետ քաշվի դեպի խորհրդային քարտեզով վավերացված սահմաններ»,- պնդեց նա։

Գալիչյանը շեշտեց՝ խնդրի լուծումը նաև Ռուսաստանի ձեռքում է, հիշատակեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշման քարտեզը ոչ ոք չունի։

«Իսկ դա նշանակում է, որ նա նկատի ունի 1920-ականների քարտեզը, որտեղ Հայաստանը ոչ մի անկլավ չունի և դեռևս 1500 քառակուսի կմ տարածքը Ադրբեջանին չի տրվել։ Մենք պիտի աշխատենք վերադառնալ 1920-ականների քարտեզների սահմաններին։ Ռուսաստանն է գծել այդ սահմանները, բայց մեզ և Ադրբեջանին չի տվել, միայն Թբիլիսիում և Մոսկվայում կան դրանք։ Մենք պետք է պահանջենք, որ այդ քարտեզների օրինակը մեզ տրվի։ Խորհրդային մտածելակերպ է, որ միայն Մոսկվան պետք է որոշի, թե ինչպես է լինելու»,- եզրափակեց մասնագետը։

Հռիփսիմե Հովհաննիսյան