Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հարցում նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն է

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մալազիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերի մասին խոսելիս Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը որոշել են երկխոսության նպատակներն ու սպասումները։

«Հայաստանի հարցում մեր նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավարումն է։ Մենք այդ մասին հայտարարել ենք։ Հայաստանը գոհ է մեր դիրքորոշումից։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարող են հետևել ավիահաղորդակցության մեկնարկին ու հատուկ ներկայացուցիչների նշանակմանը։ Դրա շուրջ աշխատելու են հատուկ ներկայացուցիչները, քննարկելու են վստահություն մթնոլորտի ամրապնդման քայլերը»,- ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով նրան, որ Թուրքիան իր քայլերը կատարում է Ադրբեջանի հետ խորհրդակցելով՝ Չավուշօղլուն նշել է, որ ձգտում են Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման։

«Բացի այդ, երկաթուղային ու ավտոմոբիլային ծրագրերը, այդ թվում՝ Զանգեզուրի ծրագրի իրականացումն է կապելու երկրներին, ինչը մեծ ներդրում կունենա տնտեսական զարգացման գործում։ Որպես Թուրքիա՝ մենք աջակցություն կցուցաբերենք այդ նախագծերին»,- ասել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան