Զախարովան մեկնաբանել է Պեկրեսի՝ ԼՂ կատարած այցից հետո Ադրբեջանի հայտարարությունները՝ հիշեցնելով ԼՂ այցելելու կարգի մասին

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցից հետո ադրբեջանական կողմի հայտարարությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ հիշեցրել է եռակողմ հայտարարության և ԼՂ այցերի վերաբերյալ ռուս խաղաղապահների կողմից սահմանված կարգի մասին։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայված է շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ հիմնվելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարության վրա»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այս հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ և Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, մեքենաների, բեռների տեղաշարժի անվտանգությունը։

Զախարովան նաև նշել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը սահմանել է Լեռնային Ղարաբաղ այցերի կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների համար։

«Այդ ընթացակարգը լավ հայտնի է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահների նախնական և պատշաճ ծանուցում նման ուղևորությունների մասին: Սա մեր հիմնական մոտեցումն է»,- ասել է Զախարովան:

Տաթև Ֆռանգյան