Ինչ առաջարկներ է Փաշինյանը փոխանցել Ալիևին. Արարատ Միրզոյանը նշում է` ինչ պայմանով հանձնաժողով կստեղծեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Տեղեկությունը պաշտոնական Երևանը հաստատում է, բայց արտաքին քաղաքական գերատեսչությունից և արդեն մի քանի ամիս խոսնակ չունեցող վարչապետի աշխատակազմից չեն մանրամասնում առաջարկների բովանդակությունը: Factor TV-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ տասը կետից բաղկացած առաջարկների փաթեթի մասին է: Այն ներառում է, մասնավորապես, զորքերի հայելային հետքաշում մինչ 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ տեղակայման կետեր, հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշված ստորաբաժանումների սպառազինությունների թեթևացում և դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն իրականացնող հանձնաժողովի ստեղծում:

Այս տեղեկությունների վերաբերյալ Factor TV-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որի պատասխանը դեռ չենք ստացել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով դեռևս չի ստեղծվել: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ այն կարող է ձևավորվել սահմանին կայունության մեխանիզմներ ներդնելուց հետո:

Միրզոյանը, միաժամանակ, հայտնել է՝ հանձնաժողովը մոտ ապագայում արդեն ձևավորված կլինի․ «Ժամկետների հարցում հստակություն չկա, բայց խոսքը շուտափույթ գործընթացի մասին է»։

Հայկական կողմից արված առաջարկների մասին Հայաստանի քաղաքացիները տեղեկացան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 14-ին արված հայտարարությունից: Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն զարգացումների մասին քաղաքացիները հաճախ տեղեկանում են հենց օտար պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես, օրինակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուից տեղեկացան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին:

Ադրբեջան ուղարկված առաջարկների մասին հայկական կողմից առաջին անգամ խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը երեկ ԱԺ-ում՝ դարձյալ չգաղտնազերծելով առաջարկների բովանդակությունը: Իշխանության խորհրդարանական թիմը կաշկանդված է խոսել այս թեմայից: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ևս հորդորում է մանրամասները ստանալ կառավարությունից:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Աղաջանյանը հայտարարում է, որ առաջարկների փաթեթի քննարկմանը չի մասնակցել: Փաշինյանի թիմակիցը նաև վստահեցնում է՝ առաջիկայում առաջարկները կհանրայնացվեն, միաժամանակ, խուսափում պատասխանել հարցին, թե Բաքվից ինչ ազդակներ են ստացել դրանց վերաբերյալ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և հետագայում սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովներ ստեղծելու պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք է բերվել նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում: Այս հանձնաժողովներում Մոսկվան խորհրդատվական մասնակցություն է ունենալու, իսկ ավելի վաղ էլ Պուտինը հայտարարել էր, որ այս գործընթացին, Ռուսաստանից բացի, այլ պետության միջամտության կարիք չկա, քանի որ անհրաժեշտ քարտեզները պահվում են ՌԴ Գլխավոր շտաբում: Իսկ ահա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եվրոպական կողմն այս գործընթացում փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի:

Մինչ իշխանությունը չի բացահայտում Ադրբեջանին փոխանցված առաջարկների բովանդակությունը, հայաստանյան ընդդիմությունը քննադատում է Փաշինյանին՝ մեղադրելով ժողովրդի թիկունքում հերթական գործընթացը սկսելու մեջ:

Թեև Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են 1929 թվականի քարտեզներով գործընթացը սկսելու նպատակահարմարության մասին, մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ, թե ո՞ր թվականի քարտեզներով պետք է իրականացվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան