Բնակարանային, ֆինանսական, վարկային պարտավորությունների աջակցություն․ Արցախում իրականացված ծրագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական նախարարի աշխատակազմի կողմից մշակվել են մի քանի ծրագրեր: Այս մասին այսօր 2021-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Առաջին հերթին պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորություններին ուղղված վարկային, ֆինանսական աջակցության ծրագիրն է մշակվել, որի շրջանակներում ադեն բավականին աշխատանք կատարվել է և Արցախի ներդրումային հիմնադրամը արդեն ստացել է 46 956 հայտ, որից 8 հազար 352 հայը արդեն բավարարվել է՝ ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում:

Մյուս ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում 9 300 հայտ է ստացվել, որից արդեն բավարարվել է 1349 հայտ՝ ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրամի չափով:

Հաջորդը բնակարանային ծրագիրն է՝ զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի հաշմանդամ ճանաչված և անօթևան քաղաքացիների համար, որի կարգը հաստատվել է կառավարության կողմից, ծրագիրն արդեն մեկնարկել է

Պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն արդեն մեծ թափով զբաղվելու է նաև մնացած բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով:

Պլանավորում ենք ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս արդյունավետ, արդարացի և թափանցիկ համակարգ ունենանք մեր քաղաքացիների համար, որովհետև հիմա գլխավոր խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է»,- նշեց Բեգլարյանը:

Մանրամասները տեսանյութում: