ՄԻԱՎ-ով տարեց տղամարդը հայտնվել է փողոցում. անդամահատված Սամվելը չգիտի՝ ում դուռը թակի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

70-ամյա Սամվել Կոստանդյանը արդեն 3 օր է՝ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց է։ Միայնակ ապրող տղամարդը վարակված է ՄԻԱՎ-ով և հիմա անգամ ապրելու տեղ չունի։ Օրեր առաջ էլ վիրահատել են ու հեռացրել ձախ ոտքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կացարան է խնդրում․

«Խնդրեցի, որ ինձ բերեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի խնդրեմ՝ ինձ ապրելու տեղ տան, թեկուզ ծերանոցում։ Ինձ մերժել են հիվանդություններիս պատճառով։ Այն ժամանակ ոտքերս կար, փող էի աշխատում, ապրում էի, էլի»,- պատմում է տղամարդը։

Հունվարի 13-ից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անհույս սպասող Սամվելին շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, հաջորդ օրը առավոտից կրկին նախարարության դիմաց է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզապես հուսադրել և ասել են՝ սպասե՛ք։

Փողոցում հայտնված Սամվելը 9 տարի առաջ է իմացել, որ ՄԻԱՎ-ով է վարակված․ այս վիրուսն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: Հիմա ապրելու համար ընդամենը մեկ սենյակ է խնդրում, ասում է՝ եթե ոտքը հեռացրած չլինեին՝ կկարողանար աշխատել և ինքնուրույն ապրել, ինչպես նախկինում։

70-ամյա տղամարդուն 2019-ից օգնել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը՝ դրամահավաքի միջոցով նրան ապահովելով ապրելու վայրով, զբաղվելով շահառուի առողջական խնդիրների լուծման հարցերով։ ՀԿ-ն շահառուին տրամադրել է հագուստ, դեղորայք և սնունդ։ Տղամարդու կենսաթոշակն էլ 32․000 դրամ է կազմում։

«Տարբեր կառույցներ գրություններ ենք ուղարկել ու մերժելու պատճառը եղել է այն, որ օրենքով ՄԻԱՎ-ը մերժման հիմք է հանդիսանում»,- ասում է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ սոցիալական աշխատող Սոնա Ղազարյանը։

«Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է՝ խնամքի տրամադրումն անձին կարող է մերժվել, եթե նա քրոնիկ ալկոհոլամոլ և/կամ թմրամոլ է, վարակակիր է, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը հակադարձում է այն պնդումներին, թե Սամվել Կոստանդյանը մերժվել է, որովհետև ՄԻԱՎ-ով է վարակված․ մերժումն այլ հիվանդության պատճառով է։

«Տուբերկուլոզը իր բոլոր ձևերով շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն է, ու, ցավոք, քաղաքացու մոտ հենց այդ հիվանդությունն է ախտորոշված։ Տուբերկուլոզ հիվանդությամբ քաղաքացին չի կարող բնակություն հաստատել ժամանակավոր կացարաններում, այս դեպքում նաև նախարարության ենթակայության տակ գործող խնամքի հաստատություններում»,- պարզաբանում է խոսնակը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այդուհանդերձ վստահեցրին՝ այս պահին խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ են քննարկում։

Սամվել Կոստանդյանին օգնող ՀԿ-ն էլ իր հերթին է հակադարձում՝ նշելով, որ շահառուն այդ հիվանդությունն ուներ 2019 թվականին և արդեն իսկ բուժվել է։ ՀԿ-ից պնդում են՝ նախարարությունը մերժել է քաղաքացուն ՄԻԱՎ-ով վարակված լինելու պատճառով։

Մանուչարյանն էլ նշում է՝ քաղաքացու հետազոտության նոր տվյլաները հուշում են տուբերկուլոզ հիվանդությունը նրա մոտ առկա է։

Մինչ կպարզվի իրականում՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն Սամվել Կոստանդյանին օգնելու համար դրամահավաք է կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան