Արցախի գրավյալ Կովսականի ոսկու հանքի արդունահանումը բրիտանական ընկերությունը կարող է սկսել այս տարվա երկրորդ կեսին

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը Արցախի գրավյալ Կովսականի Վեժնալի ոսկու հանքավայրում կատարել է նախնական ուսումնասիրությունները և ավարտել հանքային պաշարների հետազոտությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բրիտանական ընկերությունը տեխնիկական ուսումնասիրություն է անցկացնում՝ 2022 թվականի երկրորդ կեսին արդյունահանումը սկսելու համար։ Ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ վերջերս նաև պայմանագիր է կնքվել ականազերծող ընկերության հետ՝ հանքի տարածքը ականներից մաքրելու համար։

Anglo-Asian Mining-ի գնահատմամբ՝ Վեժնալի հանքավայրի օգտակար հանածոների պաշարների ծավալը կազմում է 10․957 տոննա, ընդ որում՝ յուրաքանչյուր տոննայից ակնկալվում է ստանալ 3,91 գրամ ոսկի։

Հավելենք, որ նախորդ ամիս Anglo-Asian Mining-ը հայտարարել էր, որ ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ գլխավոր տնօրեն և նախագահ Ռեզա Վազիրին, այցելելու են Կովսական՝ ոսկու հանքի տարածքը գնահատելու համար։

Նշենք, ու Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վեժնալիի ոսկու հանքավայրն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Հավելենք, որ բրիտանական ընկերության և Ադրբեջանի կառավարության միջև պայմանագիր է ստորագրվել 1997 թվականին, որը նախատեսում է 6 հանքավայրերի շահագործում, որոնց թվում են նաև Արցախի հանքերը։ Ավելի վաղ էլ բրիտանական Anglo Asian Mining-ը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի մշակման համար, որը ընկերությանը հնարավորություն է տալիս շահագործել երեք նոր հանք՝ 882 քառակուսի կմ ընդհանուր տարածքով։ Նոր պայմանագրի համաձայն՝ ընկերությունը հրաժարվում է Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի պայմանագրային տարածքի իրավունքից։ Բացի այդ, ընկերությունը նաև հույս էր հայտնել, որ կկարողանա շահագործել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հանքերը։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գազիլբուլագի (Դրմբոն) և Դեմիրլիի (Կաշեն) պայմանագրային տարածքներ ֆիզիկական մուտք ապահովելու համար»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ։

Այս հանքերը գտնվում են հայկական վերահսկողության տակ։

Էմմա Չոբանյան