ՀԱՊԿ անդամ երկրներում իրավիճակի խաթարմանն ուղղված հավակնությունները բավականին շատ են․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
Բոլորը

ՀԱՊԿ-ը պետք է վառոդը չոր պահի։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով այլ երկրներում ղազախական իրադարձությունների կրկնության հնարավորությունը:

«Ղազախստանի նախագահն իր դաշնակիցներին է դիմել Հավաքական անվտանգության մասին պայմանագրին ու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ Կազմակերպությունը ցույց տվեց, որ վերջին տարիներին խաղաղարար ներուժի ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը բավականին արդյունավետ են եղել, և պարզվեց` շատ ու շատ պահանջված», – ասաց Լավրովը։

Նա հիշեցրեց հայտնի ասացվածքը`խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, և հավելեց, որ, բարեբախտաբար, հարցը պատերազմի չհասավ. «Բայց խաղաղապահների ներուժն իր գործունակությունն ապացուցեց ամբողջ աշխարհին»։

«Բոլորն ըստ արժանվույն գնահատեցին այն զարմանքը, թե ինչպես էին Արևմուտքում հետևում միութենական Ղազախստանին օգնելու համար ՀԱՊԿ բոլոր երկրների ստորաբաժանումների տեղակայման արագությանը։ Ես դրանում չեմ կասկածում», – նշեց Լավրովը։

Նա հույս հայտնեց, որ այդ փորձը չի կրկնվի, միաժամանակ ընդգծելով. «Վառոդը պետք է չոր պահել, Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում» ։

Լավրովի խոսքով՝ եթե ինչ–որ բան տեղի ունենա, կազմակերպությունը պետք է պատրաստ լինի, քանի որ Կենտրոնական Ասիայում և այլ երկրներում իրավիճակը խարխլելու արտաքին ոտնձգությունները չեն վերացել, նույնիսկ ավելի համառ են դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն փախավ Աֆղանստանից՝ երկիրը թողնելով ներկայիս վիճակում։

Լավրովը հավելեց, որ պետք է շարունակվի ահաբեկիչների քնած բջիջների դեմ պայքարը, բայց դա պետք է անեն հատուկ ծառայությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Մանրամասները՝ տեսանյութում: