Սերժ Սարգսյանի պահվածքից Պուտինը դաս քաղեց․ ՀԱՊԿ-ն նետում է ճնշելու ընդվզումները՝ ժանդարմի վտանգին կառերեսվենք․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ
-Հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի հատվածում հունվարի 11-ին տեղի ունեցավ փոխհրաձգություն, ունենք երեք զոհ, նաև վիրավորներ կան, ադրբեջանական կողմն էլ իհարկե զոհ ունի, և սա Նոր տարվա ընթացքում միակ միջադեպը չի, հունվարի 8-ին էլ նույն հատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպք էր եղել, և Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներ եղան, մնում է հասկանալ՝ ի՞նչ կա սրա տակ, կարծես թե որոշակիորեն անդորր էր, բայց Ադրբեջանը կրկին թեժացնում է իրավիճակը:
-Նախ կարծեմ կա երկարատև մարտավարական որոշում Ադրբեջանի կողմից՝ Հայաստանը անընդհատ լարվածության մեջ պահել, դա հիբրիդային պատերազմի մասն է, իրենք վերջնական հաղթանակը ամփոփելու համար տեսնում են որոշակի բովանդակությամբ խաղաղության պայմանագիր, և մինչ Հայաստանը կհամաձայնի այդ պայմաններից բոլորին, կա որոշում լարման մեջ պահել և՛ մեր ԶՈւ-ին, և՛ ժողովդին: Բայց կարծում եմ, որ կոնկրետ այս թեժացումը և նոր տեխնիկայի օգտագործումը ուղղակիորեն կապված է Ղազախստանի իրադարձությունների հետ: Թուրքիայում արծարծվեց իշխանական շրջանակների կողմից և նույնիսկ ընդիմադիր Դավիթօղլուի կողմից՝ թվիթերյան գրառման միջոցով, որ Հայաստանի մուտքը Ղազախստան արդեն վիրավորանք է թյուրքական աշխարհի համար, առավել ևս, որ Ղազախստանը Թուրքիայի պաշտոնական դաշնակիցն է, իրենք ունեն ռազմաքաղաքական պայմանագիր, իսկ Ադրբեջանը ստանձնել է տարածաշրջանում Հայաստանին սանձողի, հաղթողի դերը, և սա կարելի է դիտարկել որպես պատժիչ գործողություն ղազախական օպերացիային մասնակցելու համար:
-Մնում է հասկանալ՝ ո՞վ է Ադրբեջանին տվել այդ դերը:
-Կարծում եմ՝ Թուրքիան, իհարկե, Ռուսաստանի հետ փոխհամաձայնությամբ:
-Բայց մենք դաշնակիցներ ենք չէ՞ ՌԴ-ի հետ:
-Այս ղազախական օպերացիան ցույց տվեց, որ Ռուսաստանը Հայստանին ընկալում է դաշնակից միայն գահերի պաշտպանության գործում, այսինքն՝ որոշակի հետսովետական շրջանակում բռնապետների գահի պահպանման գործում է դիտարկում, որովհետև մեզ համար որևէ կենսական հարցում ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն ցույց չտվեց և միանշանակ կարող եմ ասել, որ ցույց չի էլ տալու, և ՀԱՊԿ մեխանիզմները վերակենդանացնելու մասին բոլոր խոսակցությւոնները սին են, սա կրկնությունն է 15-րդ դարի «սրբազան դաշինքի», երբ Ռուսական կայսրությունը, մի քանի այլ կայսրությունների հետ միավորվելով, ստանձնել էր Եվրոպայի ժանդարմի դերը, այսինքն՝ ոչ թե ժողովուրդների ինքնավարության, իրավունքների, այլ կարգ ու կանոնի պահպանման՝ այնպես, ինչպես իրենք են հասկանում: Այսօրվա պուտինյան Ռուսաստնաը կարգ ու կանոնը հասկանում է այնպես, որ ընտրությունների մեխանիզմը ոչինչ չպետք է որոշի, և որ այն կլանը, որը կառավարում է, պետք է կառավարի, քանի դեռ Ռուսաստանը նրանց հանդուրժում է, և ցանկացած ընդվզում այդ կառավարման դեմ անընդունելի է: Սա է ՀԱՊԿ ամբողջ ֆունկցիոնալ նշանակությունը:
-ՀԱՊԿ-ի այդ դերակատարությունը և նշանակությունը մենք կարծեք թե առաջին անգամ տեսանք, երբ ոչ միայն ընդհանրապես հիշեցրեց իր կենդանության մասին, այլև տվյալ պետության ներքին գործերին խառնվեց, և Ռուսաստանի Դաշնության նախագահը պարզ ասաց, որ սա գունավոր հեղափոխության փորձ էր, և ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ կարող է կանխել նման փորձերը: Այս պայմաններում ի՞նչ վտանգներ են ի հայտ գալիս: Հայաստանում իշխանությունը ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, բայց չկա որևէ երաշխիք, որ հաջորդ ընտրությունները չեն կեղծվի, և որևէ հայսատանյան բռնապետ չի դիմի ՀԱՊԿ-ի այս ոստիկանական գործառույթներին: Ի՞նչ անել այս պարագայում:
-Ավելին՝ ՀԱՊԿ-ին դիմելը դառնում է փոխհարաբեությւոններում պարտադիր տարր, այսինքն՝ եթե դու չես դիմում, ուրեմն խրախուսում ես այդ հեղափոխությունները, իրենք 2018 թվականի Սերժ Սարգսյանի պահվածքից դասեր են քաղել, և միանգամայն հնարավոր է, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների պարտականությունը լինի՝ դիմել ՀԱՊԿ-ին և համատեղ ուժերով ճնշել նմանատիպ գործողությունները: Այնպես որ, ով էլ իշխանությունը ուզենա պահել ապօրինի կերպով, կամ ինչ որ այլ ուժուզենա գրավել իշխանությունը, իրենք պարտավորված են լինելու դիմել ՀԱՊԿ-ին և այդ խնդիրը լուծել ՀԱՊԿ-ի միջոցով: Դա հենց «սրբազան դաշինքի» սկզբունքն է, ժանդարմը ինքը պետք է կարգավորի հաաբերությունները, և այդ վտանքը ավելի քան ակնհայտ է, և կարծում եմ՝ մենք մոտակա ժամանակներում առերեսվելու ենք դրա հետ: Բայց դա միակ վտանգը չէ: Մյուս վտանգը Հայաստան-Արևմուտք առանց այն էլ մի քիչ խնդրահարույց հարաբերությունների սառեցումն է: Որքան էլ մենք մեզ խաբում ենք, որ Արևմուտքը, լիովին հասկանալով իրավիճակը, մտնում է մեր դրության մեջ, ինչ-որ չափով դա ճիշտ է, բայց հույս դնել, որ այդ համբերությունը անսահմանափակ է, մանկամտություն է, և այս օպերացիայում Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր դերը ստանալու է իր գնահատականը, և Հայաստանի Հանրապետությունն է զգալու այդ գնահատականի ծանրությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան