Գնահատվել է Թոլորսի, Սպանդարյանի և Տաթևի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը. ՀՀ ԳԱԱ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները իրականացրել են հետազոտություններ՝ գնահատելու համար ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գետի վրա կառուցված Որոտան հիդրոկասկադի՝ Սպանդարյանի, Տաթևի և Թոլորսի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից:

Աշխատանքներն իրականցվել են «Որոտան կասկադի տարածքի բեկվածքների բնութագրում և սեյսմիկ վտանգների գնահատում» ծրագրի շրջանակներում՝ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի և «Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիա»-ի հետ համատեղ, «Քոնթուր Գլոբալ» ՓԲԸ-ի պատվերով: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գևորգյանը:

Առանձնացվել և ուսումնասիրվել են Որոտան կասկադի տարածքի տեկտոնական կառուցվածքը, խզվածքները, կառուցվել է ուսումնասիրվող գոտու սեյսմոտեկտոնական մոդելը, գնահատվել է խզվածքների հարուցած երկրաշարժի առավելագույն մագնիտուդը։ Այստեղ է հատում Հայաստանի ամենաակտիվ՝ Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքի հարավային սեգմենտը, որը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ, և որի գնահատումն ու դրանից բխող սեյսմիկ ռիսկի նվազեցումը համարվում է խիստ կարևոր և արդիական։

«Իրականացված աշխատանքն ամբողջությամբ կրում է կիրառական և հիմնարար նշանակություն։ Հայաստանի և հարակից տարածքներն ամբողջությամբ գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ։ Իսկ երբ դա վերաբերում է ջրամբարների պատվարների սեյսմիկ կայունությանը, վտանգի մակարդակի գնահատումն առավել կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Վտանգով պայմանավորված՝ սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումն արդիական և հեռանկարային են համարվում ամբողջ Հանրապետության տարածքում ջրամբարների պատվարների կայունությունը պահպանելու տեսանկյունից», – ասաց Միքայել Գևորգյանը։

Հետազոտական աշխատանքների ընթացքին ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ, ովքեր մասնակցել են դաշտային հետազոտություններին: