Թուրքիայում 33 անձ է ձերբակալվել՝ FETO-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները 33 անձի ձերբակալության օրդեր են տվել․ նրանք կասկածվում են Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության (FETO) հետ կապ ունենալու մեջ։ Այս կազմակերպությանը պաշտոնական Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ։

Milliyet թերթը, հղում անելով Անկարայի գլխավոր դատախազությունը,  գրում է, որ Ազգային հետախուզական ծառայության (MIT), Անվտանգության գլխավոր վարչության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում հայտնաբերվել են FETO-ի ճյուղավորված կառույցներ։

Պարզվել է, որ դրանցում ընդգրկված են Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը և անվտանգության մասնավոր ընկերությունները։ 33 կասկածյալների ձերբակալության օրդեր են տրվել 26 նահանգներում։ Կասկածյալների թվում են նախկին ենթասպաներ և կուրսանտներ, որոնք նախկինում հեռացվել են ակադեմիայից:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ էին կատարել։  Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին։

Տաթև Ֆռանգյան