Երկու նախարար ստացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարար Վահան Քերոբյանը պատվաստվել է հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ» բուսթեր պատվաստանյութով։