ՀՀ ոստիկանությունը անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքը կրում է խաղաղ բնույթ. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
Բոլորը

«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը:


ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է: 


ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից: 


Հիշեցնում ենք, որ երթի վերաբերյալ լիազոր մարմնին իրազեկում ներկայացնելը ինքնանպատակ չէ. այն ոստիկանությանը նախապես հնարավորություն է տալիս կազմակերպչական միջոցառումներ ձեռնարկել խաղաղ հավաքին լիարժեք աջակցություն ցույց տալու ուղղությամբ և ապահովել հավաքի կազմակերպչի արդյունավետ համագործակցությունը ոստիկանության ներկայացուցիչների հետ :