2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների. ԱԻ նախարար

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ, փրկարար ծառայողներ, վետերաններ,

Ավարտվում է 2021 թվականը։ Անցնող տարին բնութագրվեց աշխարհը պատուհասած համաճարակի հաղթահարմանը, հետպատերազմական խնդիրների լուծմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած դրանց, վստահաբար կարող եմ ասել, որ դուք պատվախնդրորեն եք կատարել ձեր վտանգաշատ աշխատանքը՝ վերահաստատելով կառույցի մարդասիրական առաքելությունը: Շոշափելի են հաջողությունները փրկարարի մասնագիտական զարգացման, ծառայության տեխնիկական վերազինման, համայնքների հետ համագործակցության նոր նշաձող սահմանելու, քաղաքացիական պաշտպանության, հանրության իրազեկման ուղղություններով:

Փաստ է, որ համակարգն այսօր անվերապահորեն վայելում է հասարակության վստահությունը, և դա յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի անձնուրաց և նվիրումով աշխատելու արդյունքն է:

Սիրելի՛ գործընկերներ,

2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները, առավելագույնի հասցնել յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը ապագայի հանդեպ։ Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, հայոց պետականության հետագա ամրապնդման միակ ճանապարհը յուրաքանչյուրիս բարեխիղճ, տքնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրումն է մեր գործին:

Ամանորյա տոները բոլորիս համար հույսի, վերականգնման և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդ ունեն։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով։

Մաղթում եմ, որ գալիք տարում մեր բոլորի օջախներում տիրեն խաղաղություն, համերաշխություն և նոր ձեռքբերումների վճռականություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։