Հրատապ 1 անձից գնումներն ավելացել են․ նախարարությունից հիմնավորում են, փորձագետը՝ հակադարձում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հրատապ 1 անձից գնման պայմանագրերը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 75-ով կամ 34 տոկոսով։ Եթե 2019 թվականին այս ընթացակարգով գնման 219 պայմանագիր է կնքվել, ապա 2021 թվականին՝ 294։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի դեպքում խնդիրը հիմնավորումներն են, որոնք երբեմն կարող են աբսուրդային լինել։

«Եթե հրատապ 1 անձ է, ապա պետք է լինի Կառավարության որոշում, և այդ որոշման մեջ՝ հիմնավորումներ։ Երբ մենք նայում ենք այդ հիմնավորումները, շատ դեպքերում աբսուրդ հիմնավորումներ են։ Բավականին տարօրինակ են, կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում։ Օրինակ՝ միջոցառում է կազմակերպվել, հրատապ գնում է կատարվել։ Իրականում դա շատ հանգիստ կարող էր իրականացվել մրցութային կարգով»,- նշում է փորձագետը։

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հակադարձում է՝ հիմնավորումների օբյեկտիվությունը, այսպես ասած, ճաշակի հարց է․ մեկը կարող է դա համարել հիմնավոր, մյուսը՝ ոչ։

«Եթե որոշում կայացնող մարմինը կայացնում է որոշում, ենթադրվում է, որ դա հիմնավոր է և դրա տակ կան հիմքեր։ Օրինակ՝ ունեմ կնքված պայմանագիր, վաղը մատակարարը պատշաճ չի կատարում, ես լուծում եմ այդ պայմանագիրը, ինչպե՞ս եմ սննդամթերք մատակարարելու այդ մանկապարտեզին, պիտի գնամ՝ հրատապ կարիքս բավարարեմ։ Ես պիտի արագ այդ խնդիրը լուծեմ, հիմա դա հիմնավո՞ր է, թե՞ հիմնավոր չէ»,- նշում է Սերգեյ Շահնազարյանը։

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վերաբերյալ 2020 թվականին Քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման զեկույցում նշվում է, որ գնումների գործընթացի վերահսկելիության տեսանկյունից բացասական պետք է գնահատել մեկ անձից գնումների տոկոսային աճը։

«2018 թվականի 1-ին կիսամյակում մեկ անձից գնումները կազմել են 55%, 2020թ․ նույն ժամանակահատվածում՝ 70%։ Հիմնականում դա պաշտոնական մակարդակում պայմանավորում են համավարակի ժամանակաշրջանով, սակայն գործընթացի թափանցիկությունը կասկածելի է»,- մասնավորապես նշված է զեկույցում։

Փորձագետ Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այստեղ խնդիրը Կառավարության 526-Ն որոշումն է․ սրանով ապրանքների անվանումների երկար ցանկ է սահմանված, որոնք կարող են ձեռք բերվել մեկ անձից գնման ընթացակարգով։

«Դրանով արհեստականորեն չի թույլատրվում, որպեսզի այդ մոնոպոլիան, հեղինակային իրավունքն ինչ-որ կերպ մարտահրավեր նետվի դրան։ Այսինքն՝ եթե սրանք համարվում են հեղինակային իրավունք, արհեստականորեն մեծ ցուցակ է սահմանվում, որով էլ ավելի է բարդանում»,- նշում է փորձագետը։

Կառավարության 526-Ն որոշմանն անդրադարձել է նաև ՍԻԳՄԱ կազմակերպությունը։ 2019 թվականի զեկույցում նշվում է, որ այս որոշմամբ մրցակցային գնումների ոլորտն է՛լ ավելի է սահմանափակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան