Էրդողանը հայտարարել է, որ իր նպատակն է՝ Թուրքիան ներառել աշխարհի թոփ-10 տնտեսությունների մեջ 

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Թուրքիայում նոր ավտոմոբիլային թունելի բացման արարողություն է տեղի ունեցել, որին տեսակապով մասնակցել է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ 

«Փըրընքայլար» թունելը 2246 մետր է, որը կապում է Էրզրումի Ուզունդարա շրջանը Արդվին քաղաքի հետ։ 

Արարողությանն Էրդողանը մի շարք հայտարարություներ է հնչեցել՝ նշելով, որ այն կդյուրացնի Անատոլիայի կենտրոնական շրջանների հաղորդակցությունը երկրի սևծովյան շրջանների հետ։ Թունելը նաև կարևոր օղակ է դառնալու դեպի Վրաստանի սահման տանող երթուղում և դյուրացնելու է բեռնափոխադրումը։ 

Չնայած երկրում առկա տնտեսական ճգնաժամին՝ Էրդողանը կրկին հավակնոտ հայտարարություն է արել։ 

«Վերջին տարիներին Թուրքիայում օդանավակայանների թիվը հասել է 56-ի, զգալիորեն ընդլայնվել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Ժամանակակից Թուրքիան առանձնանոմ է զարգացող ու զարգացած երկրկրների շարքում ենթակառուցվածքների մասշտաբով ու մակարդակով։ Մեր նպատակն է Թուրքիային աշխարհի 10 առաջատար տնտեսությունների մեջ ներառել և դրանով երկրի դիրքներն ամրապնդել համաշխարհային կառավարման համակարգում»,- ասել է Էրդողանը։ 

Նշենք, որ Էրդողանը վերջին տարիներին պարբերաբար հանդես է գալիս Թուրքիան աշխարհի թոփ 10 տնտեսությունների մեջ ներառելու խոստումներով, որոնք, սակայն, անկատար են մնում։ 

Էմմա Չոբանյան