ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդու, որը ցանկացել է սպանել Բայդենին ու Օբամային

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱՄՆ-ի իշխանություններն Այովա նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադիր էր սպանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաև Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, հայտնում է NBC-ն։

Կալիֆորնիայում սուպերմարկետի 25-ամյա աշխատակից Կուաչուա Բրիլիոն Սյոնգը ձերբակալվել է հինգշաբթի և այժմ բանտում է, հայտնել են տեղի իշխանությունները: Տղամարդու մեքենայում հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահունակներ, զրահաբաճկոններ։

Հայտնի է, որ Սյոնգը տանից հեռացել է դեկտեմբերի 18-ին, ըստ իշխանությունների՝ «ուղիղ Սպիտակ տուն գնալու մտադրությամբ, որպեսզի սպանի իշխանության ղեկին գտնվող մարդկանց»:

Տղամարդը քննիչներին ասել է, որ կազմել է «չար մարդկանց» «իր սեփական ցուցակը», որոնց մտադիր էր սպանել։ Ցուցակում, բացի Բայդենից, Օբամայից և Ցուկերբերգից, ներառված է եղել նաև Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի անունը, նշում է հեռուստաալիքը։

«Նա ավելացրել է, որ կալանքից ազատվելու դեպքում անմիջապես կշարունակի ճանապարհը դեպի Սպիտակ տուն և կանի հնարավոր ամեն ինչ՝ իր պլանն իրագործելու համար։ Սյոնգը ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ Կալիֆորնիա, քանի որ ծրագրում է մահանալ Սպիտակ տանը»,- ասված է դատական փաստաթղթում, որը մեջբերում է հեռուստաալիքը:

Տաթև Ֆռանգյան