Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ. ՄԻՊ

Լուրեր

26.04.2024 | 16:50
Այդ գյուղերն ական են ՀՀ-ի տակ դրված, եթե պայթեց՝ ռազմական գործողություններ են լինելու․ Արմեն Խաչատարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:42
Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
26.04.2024 | 16:33
Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան գազ գնել, կքննարկենք. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:28
Սպիտակ գծանշումներ՝ դեղինի փոխարեն
26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26.04.2024 | 15:49
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
26.04.2024 | 15:40
Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 15:31
ՀՀ Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
26.04.2024 | 15:29
ՌԴ-ում ձերբակալվել է Forbes-ի լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» գործով
26.04.2024 | 15:21
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
Բոլորը

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի այս սեփական տունը ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանը ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են: Այս մասին ահազանգում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐման Թաթոյանը։

Սա խախտում է բնակիչների ոչ միայն անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը, այլ նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, այդ կերպ առանց որևէ իրավական հիմքի հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ:

Տան բնակիչների վկայությամբ՝ ադրբեջանական զինված ծառայողները տեսախցիկները պարբերաբար պտտում իրենց տան կողմը՝ վերահսկելու համար տան անցուդարձը: Տեսախցիկն իրենց տան ուղղությամբ են պահում հատկապես այն ժամանակ, երբ տեսնում են, որ տանը սովորականից ավելի մարդկանց շարժ կա (օրինակ՝ եթե հյուրեր ունեն)։ Ակնհայտ է, որ դիտարկվում է այն ամենն ինչ կատարվում է տանը՝ ոչ միայն բակում:

Սյունիք վերջին այցի ընթացքում դրանում համոզվել եմ ինքս տեղում, երբ մեր աշխատակազմով այս տանն էինք և ինքներս տեսանք, որ ադրբեջանական զինված ծառայողները մեզ տեսնելուն պես տեսախցիկներից մեկն անմիջապես ուղղեցին դեպի մեզ:

Ի դեպ, այն տունը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ և այնտեղից տեսախցիկներով վերահսկում են տան անցուդարձը, կադաստրային փաստաթղթով պատկանում է ՀՀ քաղաքացու (այս ապացույցը մենք արդեն հրապարակել ենք):
Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում, սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինված ծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից:

Ադրբեջանական զինված, այդ թվում՝ Սահմանապահ, Ոստիկանության ծառայողները մշտապես ներկա են անմիջապես տան դիմաց: Ըստ քաղաքացիների հաշվարկի՝ ընդհանուր առմամբ՝ բոլորը միասին կլինեն մոտ 150-200 ծառայողներ: Ընդ որում, այդ բոլոր ծառայողները զինված են, մեծ մասը հիմնականում դիմակավորված է: Նրանք բացահայտ, ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն քաղաքացիական բնակիչներին:

Մենք արել էինք հրապարակում այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը, խախտում են մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքը, հանցավոր արարքներով հավաքում են անձնական տվյալներ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը, առաջացնում է մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարել անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը: Ուստի, նրանք չպետք է լինի մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը:

Այս փաստը ևս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերլուծվել է և կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով: