Թուրքերի ավելի քան 60 տոկոսը չի հավատում, որ տնտեսությունն Էրդողանի ներկա կառավարության օրոք կվերականգնվի

Լուրեր

11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել,իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․Տիգրան Աբրահամյան
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիների 60․3 տոկոսը չի հավատում, որ կառավարությունը կարող է տնտեսությունը կարգի բերել։ Այս մասին են վկայում հետազոտական ընկերություններից մեկի անցկացրած հարցման արդյունքները, գրում է թուրքական Cumhuriyet-ը։

Նույնիսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրողների շատ բարձր տոկոսը կարծիք է հայտնել, թե հույս չունի, որ ներկա ղեկավարությունը կբարելավի տնտեսությունը։

Ըստ Aksoy հետազոտական ընկերության հարցման արդյունքների՝ ԱԶԿ-ի ընտրողերի 33 տոկոսը չի հավատում, որ տնտեսությունն ավելի լավ վիճակում կլինի, MHP-ի ընտրողների դեպքում այս ցուցանիշը կազմել է 44,1 տոկոս։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության աջակիցների դեպքում այդ ցուցանիշը 90,4 տոկոս է, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աջակիցների պարագայում՝ 94,4, իսկ İYİ (Լավ) կուսակցության համակիրների դեպքում՝ 84,8 տոկոս։

Հարցումն անցկացվել է Թուրքիայի քաղաքացիների գոյատևման պայքարի պայմաններում՝ լիրայի արժեզրկումների ու աճող ինֆլյացիայի ֆոնին։

Երկրում ստեղծված նման իրավիճակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժում է ընդդիմության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերը՝ ասելով, որ ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին, իսկ իշխող կոալիցիան  հաղթելու է։

Էմմա Չոբանյան