Հիմա ՌԴ-ն մեզ պարտադրում է Թուրքիայի հետ խոսել․ պիտի խոսեի՛նք, երբ պարտված ու թուլացած չէինք․ Հրանտ Տեր-Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

-Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն է ասել՝ դա հայկական կողմի ցանկությունն է եղել, բայց իրենք ուզում են, որ հանդիպումից առաջ էլ կողմերը շփվեն։ «Փոխայցելություններով և անմիջական շփումներով պետք է ճանապարհային քարտեզ մշակեն, հստակեցնեն հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը»,- ասել է Չավուշօղլուն։ Սա՞ էր այն գործընթացը, որ Դուք պատկերացնում էիք։ Ի՞նչ գնահատական ունեք։

-Ես չեմ կարող մանրամասներն իմանալ՝ արդյո՞ք համապատասխանում է իմ պատկերացրածին, թե՝ չէ։ Էական էլ չէ իմ պատկերացրածը։ Ամեն դեպքում՝ գործընթացը կարևորում եմ ինքնին։ Իհարկե՝ ահագին ուշացրել ենք սա։ Ուշացրել ենք՝ ինչ իմաստովա․ այն ժամանակ՝ պատերազմից առաջ, երբ Թուրքիան զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ, ես և էլի մի քանի հոգի սկսեցինք խոսել այդ մասին։ Ինչո՞ւ էր դա այն ժամանակ կարևոր, որովհետև ասում էինք՝ քանի դեռ մենք համեմատաբար ավելի լավ դիրքում ենք, պատերազմ չէր եղել, բայց և ակնհայտ էր, որ մոտենում է պատերազմը, բայց արդյունքը չէինք կարող կանխատեսել, և քանի դեռ այն ժամանակ ունեինք ինչ-որ բան բանակցելու, այդժամ էր ճիշտ գնալ, Թուրքիայի հետ խոսել։ Որովհետև, ցավոք, մեր պատմության փորձը սա է ցույց տալիս, որ մենք դա անում ենք, երբ պարտվում ենք և խեղճացած վիճակում ենք լինում, որ արդեն դա ոչ թե բանակցության է վերածվում, այլ Թուրքիայի հետ վերջնագրերի։ Էլի մենք այդ սխալը կրկնեցինք, մենք սպասեցինք, որ պատերազմում ջախջախվենք, կրենք այս խայտառակ պարտությունը, ահավոր թուլանանք, և նոր հիմա այս պրոցեսը սկսվի։ Մեծ ուշացմամբ էլ ինքը դրական է։ Անդառնալի կորուստներ ենք ունեցել այն առումով, որ եթե դա սկսեինք ավելի շուտ, այդ համարձակությունը և մեկ քայլ առաջ նայելու կարողությունն ունենայինք, իհարկե՝ ավելին կարող էինք շահել այս պրոցեսից։

-Իսկ այսօրվա պրոցեսի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք։

-Այսօրվա պրոցեսը շատ իմաստներով սահմանափակ է։ Ինչպես ասացի՝ մի խնդիրն այն է, որ մենք ջախջախված ենք, խեղճացած ու պարտված և, իրոք, շատ դժվար է։ Պատկերացրեք՝ ով էլ լինի ՀՀ-ի բանակցողը, շատ դժվար է Հայաստանի կողմից գնալ բանակցել Թուրքիայի հետ այսքանից հետո՝ փորձելով նվազագույնը պաշտպանել հայկական դիրքերը։ Այն ժամանակ մեզ ասում էին՝ շատ դժվար բան եք ասում, բարդ բան է, ախր մենք ո՞նց գնանք Թուրքիայի հետ խոսենք, մենք ինչի՞ց Թուրքիայի հետ խոսենք, այն ժամանակ էլ ասում էինք՝ այդ ամենը կարևոր չէ, խոսակցություն սկսեք։ Հիմա այդ գործընթացը սկսվեց ստիպողաբար, հիմա էլ է բարդ և հազար անգամ բարդ է։ Հիմա, փաստացի, մեզ պարտադրվեց այդ խոսակցությունը, և մենք գնացինք այդ խոսակցությանը։ Երբ այն ժամանակ մենք նախաձեռնեինք մեր կողմից, միգուցե, դա լիներ հենց մաքուր հայ-թուրքական օրակարգ, բայց հիմա մեզ դա միջնորդությամբ պարտադրվեց, նույն ռուսները՝ մեր դաշնակիցները։ Մարդիկ ասում էին՝ ուզում եք թուրքերի հետ բանակցել, ռուսներին գցե՞լ, հիմա նույն ՌԴ-ն է մեզ միջնորդում, ասում՝ գնացեք Թուրքիայի հետ խոսեք, ինքն էլ մոդերատորն է։ Հիմա սխալվեցինք, բայց հետագայում գոնե դաս քաղենք, արագ և համարձակ գործենք, չվախենանք բարդ բաներից, որովհետև այդ բարդ բաները գալիս-չոքում են դռանդ, ուղղակի արդեն քեզ են պարտադրում, ոչ թե դու ես նախաձեռնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան