Որևէ ողջամիտ մարդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի չեղարկի. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իշխանության վարկանիշը մաշեցնելը և դիմադրության շարժում ձևավորելը, այո՛, հենց այդ նպատակին են ծառայում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Factor.am-ի դիտարկմանը՝ գաղտնիք չէ՝ ձգտում եք իշխանության գալ:

Անդրադառնալով հարցին, որ եթե հաջողվի իշխանության գալ, արդյո՞ք առոչինչ կճանաչվի իրենց կողմից քննադատված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ Քոչարյանը նշեց. «Նայեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, ինչ վատ բան կա, արդեն կատարված է: Ես կգամ իշխանության, թե Պողոսը կամ Պետրոսը, կապ չունի, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը: Իրականացված են բոլոր կետերը, բացի մի կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձի վերաբերյալ կետը: Մենք եթե չեղարկենք այդ փաստաթուղթը, մեզ մեղադրելու են ասեն՝ գերիներին չեն ուզում վերադարձնել, որովհետև դա միակ իրավական փաստաթուղթն է»: Քոչարյանը հավելեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առոչինչ ճանաչելու հարցն այլևս ակտուալ չէ:

Անդրադառնալով Հադրութի և Շուշիի կարգավիճակի վերաբերյալ հարցին, Քոչարյանը պատասխանեց, որ պետք է ձգտել գոնե ԼՂՀ-ի տարածքի ամբողջականությունն ինչ-որ տեղ վերականգնել. «Այդ ուղղությամբ քայլեր անելով՝ չի կարող հաջողության գոնե մի մասը չիրականացվել: Ես այն մարդկանցից եմ, որ հավատում է մեկ բանի՝ ամեն օր քայլ կատարելով, քարը քարին դնելով՝  հնարավոր չէ ինչ-որ տեղ ինչ-որ չափ հաջողություն չունենաս»:

Մանրամասները՝ տեսանյութում: