Բացահայտվել է Թուրքիայի իշխանությունների՝ լիրան փրկելու ռիսկային ծրագիրը․ աղբյուր

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Թուրքիայի Ֆինանսների նախարարությունը լիրան փրկելու հավակնոտ, սակայն ռիսկային ծրագիր է մշակել, որի մանրամասները բացահայտել է Reuters գործակալությունը, փոխանցում է Lenta.ru-ն։

 

Դրա գործարկման համար իշխանությունները սահմանել են «կարմիր գիծ»՝ մեկ դոլարի դիմաց 18 լիրայի աբսուրդային շեմը։ Այս մասին գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ չորս աղբյուր։ Պաշտոնյաները գտնում են, որ թուրքական լիրայի՝ դրանից ավելի արժեզրկումը տնտեսության համար վնասակար կլինի, որը դժվար կլինի վերականգնել։

Փորձագետներն էլ այս պլանը ռիսկային են համարում, քանի որ այն կարող է հանգեցնել գնաճի և լրջագույն ծախսերով է սպառնում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել երկրի քաղաքացիներին թուրքական լիրայով պահել ավանդները, այլ ոչ դոլարով։ Նա խոստացել է, որ արդեն մի քանի ամսից գնաճը նվազելու է, իսկ լիրայի փոխարժեքը՝ աճելու։ Նման քաղաքականության աջակցման համար կառավարությունը փոխելու է դեպոզիտների կանոնները։ Խոսքը բանկի հաճախորդների կրած վնասների փոխհատուցման մասին է, եթե նրանց ավանդի տոկոսադրույքը չծածկի դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի անկումը։

Գործակալությունը գրում է, որ դա պլանի մի մասն է, որն այս պահին աշխատեց։ Իշխանությունները հույս ունեն, որ ազգային արժույթը կամրապնդվի դոլարի նկատմամբ, սակայն, միաժամանակ, կանխատեսում, որ դեռևս մի քանի ամիս փոխարժեքը մնալու է 12-14 լիրայի սահմաններում։

Էմմա Չոբանյան