ՄՊՀ-ին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են ակցիաների կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Նիստին ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը, հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը, հանձնաժողովի այլ աշխատակիցներ:

Նիստի օրակարգում քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մշակվել են ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում հանձնաժողովի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների շրջանակում:

Նախագծերով կարգավորվել են  մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, ներառյալ՝ ժամկետային սահմանափակումը, իրազեկմանը ներկայացվող պահանջները և այլն: Մասնավորապես սահմանվել է պահանջ, համաձայն որի զեղչ հայտարարելիս ակցիա իրականացնողը պետք է ապահովի զեղչի հրապարակման պահին նախորդող երկու ամիսների ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման ամենացածր գնի և զեղչված գնի միաժամանակյա  տեսանելիությունը: Մեկ այլ առաջարկվող կարգավորման համաձայն՝ ակցիայի հրապարակման պահին ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը պետք է վաճառվի զեղչի՝ հայտարարված ամենաբարձր  տոկոսով և այլն:

Նախագծերը նպատակ ունեն ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիաների կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:

Խորհրդի անդամները դրական վերաբերմունք արտահայտեցին ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ և առանձին հարցերի շուրջ ներկայացրեցին առաջարկություններ: