Պուտինն առաջարկել է դառնալ Ձմեռ պապի փաստաբանը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Վելիկի Ուստյուգից Ձմեռ պապի փաստաբանը դառնալ, ինչպես նաև խոսել է նրա հետ հարաբերությունների մասին։ ՌԴ ղեկավարը երկրի բոլոր ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ավելի հաճախ հիշել «լավ հումորի» անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ամենամյա ասուլիսի ժամանակ Վոլոգդայի մարզի թերթերից մեկի ներկայացուցիչը դիմել է Պուտինին՝ պատմելով, որ Սանկտ Պետերբուրգից մի փաստաբան դատի է տվել Վելիկի Ուստյուգից Ձմեռ պապին, քանի որ «նա 23 տարի շարունակ չի կատարել իր ցանկությունները»։

«Սանկտ Պետերբուրգից այդ փաստաբանը հասուն մարդ է։ Ես էլ եմ փաստաբան և Սանկտ-Պետերբուրգից եմ, մենք ինչ-որ նմանություն ունենք։ Այս դեպքում ես այսպես կպատասխանեի․ քանի որ ես էլ եմ փաստաբան, կարող եմ դառնալ Ձմեռ պապի փաստաբանը և հիշեցնել հայցվորին, որ Ձմեռ պապը կատարում է միայն լավ տղաների ու աղջիկների ցանկությունները։ Թող նա վերլուծի իր պահվածքը և, միգուցե, կգտնի այն, ինչը խանգարում է Ձմեռ պապին իրեն նվեր տալ»,- ասել է Պուտինը։

Հարցին՝ արդյո՞ք Ձմեռ պապը կատարում է իր ցանկությունները, Պուտինը պատասխանել է․ «Իմ հարաբերությունները Ձմեռ պապի հետ մինչ այս պահը բարենպաստ կերպով են կառուցվել, և ես շնորհակալ եմ, որ կարող եմ ձեզ հետ այսօր հանդիպել այն կարգավիճակով, որում կամ»։

Տաթև Ֆռանգյան