Փաստաբանների պալատը փաստաբանների անկախության համար ռեալ վտանգ է տեսնում

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում 2018 թվականի ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի և Մհեր Բադալյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ հարցերը. տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորելով փաստաբանի մասնագիտական անկախության երաշխիքները, առաջարկել է ուշադրությունն առավելապես կենտրոնացնել հարուցված քրեական գործերի հիմքում դրված փաստական հանգամանքների վրա և փաստաբաններին օժանդակել իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝

– փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կիրակոսյանը քրեական հետապնդման են ենթարկվում վեճի կապակցությամբ, որը քաղաքացիաիրավական բնույթ ունի.

– փաստաբան Մհեր Բադալյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր մասնագիտական գործունեության ընթացքում, հօգուտ իր վստահորդի, որոշակի գործողություններ իրականացնելու համար: Հատկանշական է, որ Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է շահադիտական դրդումներով), այն դեպքում, երբ փաստաբան Մհեր Բադալյանը քաղաքացիական գործով մասնակցել է, որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ: Քաղաքացիական գործով գործին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբանը չի կարող ապացույցի աղբյուր հանդիսանալ և ցուցմունք տալ դատարանին:

Խորհրդակցության մասնակիցները կիսել են այն մտահոգությունը, որ փաստաբանների քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործողությունները քրեաիրավական դաշտ տեղափոխելը փաստաբանների անկախության համար ռեալ վտանգ է ներկայացնում: 

Խորհրդակցության ավարտին Փաստաբանների պալատի նախագահն առաջարկել է այս երկու հարցերը ներկայացնել Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկմանը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պատկերն ստանալու, ինչպես նաև փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: