Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարն Էրդողանին «Կասպեր ուրվական» է անվանել՝ ԿԲ-ի հետ կապված նրա հայտարարությունների պատճառով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի աջ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «Ընկերական Կասպեր ուրվական»՝  Կենտրոնական բանկի պահուստների նվազման համար պատասխանատվություն չկրելու մասին նրա հայտարարության պատճառով, գրում է Duvar-ը։

Էրդողանը դեկտեմբերի 20-ին ասել էր, որ Կենտրոնական բանկի պահուստներն իր վարչապետության տարիներին հասել են 135 մլրդ դոլարի։ Այնուհետ նա հերքել էր, որ պատասխանատվություն է կրում դրանց նվազման համար։

«Նվազում է եղել, ես ներկա չեմ եղել։ Ես նախագահ էի։ Պահուստները կրկին 100 մլրդ դոլարից ավելին կլինեն, դրանք կավելանան»,- ասել էր Էրդողանը։

Աքշեներն էլ, արձագանքելով Էրդողանի հայտարարություններին, ասել է, որ չի կարողանում հավատալ նախագահի ասածներին։

«Նա ասաց, որ ներկա չէր։ Ես չեմ կարող հավատալ։ Միգուցե նա Casper the Friendly Ghost է՝ ընկերական Կասպեր ուրվականը, որ ներկա չի եղել»,- ասել է Աքշեները իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության  անդամների հետ հանդիպմանը։

«Պարո՛ն Էրդողան, ակնհայտ է, որ Դուք նաև այստեղ չեք։ Թուրքիան ծանր արժութային ճգնաժամի մեջ է։ Դրա հետևում է ճգնաժամը արտադրական և բանկային ոլորտներում»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Էմմա Չոբանյան