Աշխարհաքաղաքական ցունամիի մեջ հայտնվեցինք․ ՌԴ-ն կերպարանափոխվում է, ՀՀ-ում քչեր են հասկանում՝ ինչ է կատարվում․ Հակոբ Մովսես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ

-Պարո՛ն Մովսես, 2021 թվականը թե՛ հասարակական տրամադրությունների և ընկալումների, թե՛ պետական գործերի ճգնաժամային լինելու առումով հետպատերազմական տրամաբանության մեջ էր։ Գերակշիռ էին ոչ դրական երևույթները՝ քաղաքական ցնցումներ, փոխհրաձգություններ և մարտեր սահմանին, տարվա վերջում՝ քաղաքապետի փոփոխություն և դրա շուրջ աղմուկ։ Ի՞նչ սովորեցրեց մեզ 2021 թվականը և այն ճգնաժամը, որով անցնում ենք։

-Ինձ թվում է՝ ճգնաժամային և հոգեբանական պատերազմի տարի էր, 2020 թվականին աշխարհաքաղաքական պատերազմ մղեցինք, իսկ անցած տարի մենք մղեցինք հոգեբանական պատերազմ։ Դա շատ դժվար պատերազմ է, որովհետև այն մղում ես ինքդ քեզ հետ, քո ընկալումների, պատմության քո փորձի դեմ՝ դառը կամ քաղցր։ Եվ շատ բան պետք է վերաիմաստավորես և վերախմբավորես։ Ես կարծում եմ՝ մեր ժողովուրդը պատվով է տանում այդ պատերազմը, որից կա՛մ արդեն դուրս է եկել, կա՛մ դեռ ոչ։ 2020 թվականի դառը փորձից քաղաքացին սովորեց հասարակական, քաղաքական շահերը վեր դասել իր անձնական կրքերից, պարտության դառնություններից, հաղթանակի ցանկությունից և այլն։ Ես այդ իմաստով 2021 թվականը համարում եմ հոգեբանական պատերազմի տարի։

– Կա՞ն հիմքեր պնդելու, որ այս տարի՝ 2022-ին կանգ կառնի ներհասարակական ճգնաժամի ընթացքը, թե՞ ժամանակներն են ցնցումային, և ընկել ենք ոչ դրական հոսքի մեջ, կանգառը մեզնից կախված չէ։ Որովհետև ճգնաժամը ճահճային երևույթ է՝ քաշում է և քեզ թույլ չի տալիս ոտքերդ ազատես, բարձրանաս, ոտքի կանգնես և խելքդ գլուխդ հավաքես, հասկանալու՝ ինչպես ես տունդ կարգի բերում։

-Բանն այն է, որ մենք վերջին երկու-երեք տարում հայտնվել ենք աշխարհաքաղաքական ցունամիի մեջ՝ և՛ երկրագնդի, մոլորակային մակարդակով, և՛ մեր տարածաշրջանի։ Աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, մեր 200-ամյա դաշնակիցը համարվող Ռուսաստանը կերպարանափոխում է իր քաղաքական իմիջը։ Հայաստանում չեմ կարող ասել, թե կան մարդիկ, որոնք պարզ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, իսկ եթե կան էլ՝ շատ քչերն են։ Դա իր ստվերներն է նետում մեր տարածաշրջանի վրա, և մենք ուզած-չուզած հայտնվում ենք այդ ստվերների մեջ՝ խելամիտ, թե ոչ խելամիտ կերպով։ Մեզ հետ ողբերգություն պատահեց, մենք ամբողջ ժողովրդով անխոհեմ գտնվեցինք, և 30 տարվա կառավարական համակարգով չկարողացանք կանխել մի պատերազմ, որը, ազնվորեն ասեմ, չգիտեմ՝ կարելի՞ էր կանխել, թե չէր կարելի։

-Այսօր մարդիկ գիտնականների, ակադեմիկոսների դեմքով եզրակացություններ են անում, որ կարելի էր կանխել պատերազմը, միայն թե այս կամ այն քայլն էր պետք անել։ Ինչո՞ւ Դուք վստահ չեք այդ հարցում։

-Ես վստահ չեմ, թե կարելի էր կանխել։ Այդ ակադեմիկոսներն ու գիտնականներն իրենց կարծիքն արտահայտելուց առաջ պետք է 30 տարվա իրավիճակը վերլուծեն և ասեն, թե ինչո՞վ կարելի էր կանխել։ Կարելի էր կանխել այն վիթխարի սպառազինությամբ, որ Հայաստանն ուներ, այն հասարակությամբ, որ ստեղծվել էր մեզանում, պետական ինստիտուտների և կառույցների անխախտ կառույցներով, մեր ժողովրդի՝ իր հողին կառչելու հոգեբանությա՞մբ․․․ տասնյակներով կարող ենք թվարկել։ Երբեմն մեր պատկերացումներն այնքան պրիմիտիվ են, որ մեզ թվում էր՝ մեկը կարող էր նստել ինքնաթիռ, գնալ Մոսկվա, Փարիզ, թե Բաքու, և հարցերը կարգավորել։ Պատմության մեջ կատակլիզմները շատ նման են հրաբուխների․ միանգամից չի ժայթքում հրաբուխը, ընդերքում այդ սալիկները շարժվում են, մագման․․․ ես նորից եմ ասում՝ չգիտեմ, կարո՞ղ էինք կանխել, թե՞ չէ։ Ովքեր կասեն՝ կարող էինք կանխել, իրենց կառարկեմ, ովքեր կասեն՝ չէինք կարող կանխել, իրենց էլ կառարկեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան