Շրի Լանկան առաջարկել է Իրանին նավթի պարտքը փակել թեյով

Լուրեր

22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
22.08.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

Շրի Լանկայի իշխանություններն Իրանին առաջարկել են մատակարարված նավթի պարտքը մարել թեյով։ Այս մասին գրում է BBC News-ը՝ հղում կատարելով հանրապետության պլանտացիաների նախարար Ռամեշ Փաթիրանին։

Շրի Լանկայի՝ Իրանին նավթի դիմաց պարտքը կազմում է մոտ 251 մլն դոլար, սակայն մարման հետ կապված խնդիրներ կային երկու պատճառով. նախ՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները, որոնց պատճառով անհնար է ուղղակի պարտքի չափը փոխանցել իրանական բանկերի միջոցով։ Իսկ թեյը ՄԱԿ-ի կողմից դասակարգվում է որպես պարտադիր ապրանք, և դրա արտահանումը Իրան չի խախտի որևէ միջազգային օրենք:

Երկրորդ, Շրի Լանկան համավարակի պայմաններում բախվում է պարտքային և արժութային ծանր ճգնաժամի, որը սրվել է զբոսաշրջության ոլորտի եկամուտների նվազմամբ: Իսկ թեյի, այլ ոչ թե դոլարով հաշվարկը երկրին թույլ կտար խնայել այդքան անհրաժեշտ արտարժույթը։

Շրի Լանկան առաջարկում է մի քանի տարվա ընթացքում մարել 251 միլիոն դոլարի պարտքը՝ ամեն ամիս Իրան ուղարկելով 5 միլիոն դոլարի թեյ։

Երկիրը տարեկան արտադրում է մոտ 340 մլն կգ թեյ։ 2020 թվականին Շրի Լանկան արտահանել է 265,5 մլն կգ թեյ, իսկ եկամուտը կազմել է 1,24 մլրդ դոլար։

Տաթև Ֆռանգյան