Էրդողանը փորձում է հետ բերել ընտրողներին, որոնք տնտեսական ճգնաժամի պատճառով երես են թեքել իր կուսակցությունից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքական MetroPoll հետազոտական ընկերության ղեկավար Օզեր Սենջարը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հետ բերել ընտրողներին, որոնք տնտեսական ճգնաժամի հետևանքով դադարել են աջակցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, գրում է Duvar-ը։

Սենջարն ասել է, որ ԱԶԿ-ի աջակցությունը 11 տոկոսով նվազել է՝ 2018 թվականի ընտրությունների համեմատ։

Ըստ Սենջարի՝ այդ 11 տոկոսից 9-ը մնում են ընտրողները, որոնք հեռացել են ԱԶԿ-ից, սակայն մնում են չկողմնորոշված։

«Այս մարդիկ մյուս կուսակցություններին չեն աջակցում։ Միայն երկու տոկոսն է սկսել մյուսներին աջակցել։ Կասկած չունեմ, որ այս ընտրողներից շատերը կշարունակեն աջակցել ԱԶԿ-ին, եթե Էրդողանը նրանց տնտեսական որոշակի օգնություն տա, Էրդողանն էլ դա շատ լավ գիտի»,- ասել է MetroPoll-ի ղեկավարը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարած միջոցառումները թուրքական լիրան կայունացնելու համար։

«Էրդողանը կիրականացնի տնտեսական քաղաքականություն՝ ընտրություններում աջակցություն ստանալու համար։ Նա կփորձի մարդկանց հետ բերել։ Մենք չգիտենք՝ այդ քաղաքականությունն ինչ չափով է լինելու»,- հավելել է նա։

Նշելով, որ կառավարությունը շարունակում է հիշատակել աշխատավարձերի բարձրացումը, Սենջարն ասել է, որ մարդիկ, որոնք այլևս չեն ցանկանում ընտրել ԱԶԿ-ին, չեն լքել կուսակցությանը ազատությունների և ժողովրդավարության կտրուկ անկման պատճառով:

«Այդ մարդիկ լքել են ԱԶԿ-ն, քանի որ այն չկարողացավ տնտեսությունը լավ կառավարել»,- եզրափակել է նա։

Էմմա Չոբանյան