Ջո Բայդենն ուղերձով դիմել է ամերիկացիներին․ «օմիկրոն» շտամը գերիշխող է դարձել ԱՄՆ-ում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, որն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում, գերիշխող է դարձել Միացյալ Նահանգներում և մտահոգություն է առաջացնում, սակայն իշխանությունները չեն նախատեսում կոշտ սահմանափակումներ կիրառել, քանի որ երկիրը պատրաստ է հիվանդացության նոր աճին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում։

«Սա 2020 թվականի մարտը չէ: Մենք պատրաստ ենք և գիտենք [վիրուսի մասին] ավելին»,- ասել է նա:

Բայդենը հիշեցրել է, որ ամբողջ երկրում տեղակայվել են վերապատվաստումների կետեր, և կոչ է արել ամերիկացիներին՝ խթանիչ պատվաստում ստանալ: Դիմելով չպատվաստված մարդկանց՝ նա հայտարարել է, որ նրանք ընտրություն են կատարում կյանքի և մահվան միջև։

«Դուք կարծում եք, որ վտանգի տակ եք դնում միայն ձեր կյանքը, որ դա ձեր ընտրությունն է։ Բայց դա ազդում է նաև ուրիշների կյանքի վրա։ Դուք վտանգում եք ձեր մտերիմներին, ընկերներին, հարևաններին, օտարներին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը նաև հայտարարել է, որ իշխանությունները կգնեն 500 միլիոն էքսպրես թեստեր, որոնք կարելի է անվճար պատվիրել հունվարին, ինչպես նաև հայտարարել է հազարավոր ռազմական բժիշկների ամերիկյան հիվանդանոցներ ուղարկելու մասին՝ ամենաբարդ իրավիճակում գտնվող շրջաններում լրացուցիչ հիվանդանոցային մահճակալների և անհրաժեշտ ռեսուրսների սպասարկման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։