Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով, տեղեկանում ենք տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։

Հ. Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ Մոսկվայի բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը՝ աշխատանքային նորմերի պահպանման և աշխատատեղերում արդարության ապահովման տեսանկյունից․ «Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և պատրաստ ենք հնարավորինս աջակցել։ Աշխատանքի շուկան ահռելի փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, այսօր էլ համավարակը նոր իրողություններ է ստեղծել։ Այս պայմաններում Տեսչական մարմիննները կարևոր դերակատարություն ունեն»։

Համաժողովի ընթացքում՝

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անունից Հակոբ Ավագյանը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Օլգա Կուլաևան ստորագրել են համագործակցության Հռչակագիր,

հաստատվել է Դաշինքի անդամ երկրներում աշխատանքային միգրանտների կողմից ներկայացվող բողոքների հարցում Տեսչական մարմինների փոխգործակցության միասնական կարգի մասին փոխըմբռնման հուշագիր,

ներկայացվել է Դաշինքի 2021 թ-ի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը,

քննարկվել է Դաշինքի Տարվա լավագույն տեսուչ անվանակարգի ներդրման մեխանիզմի հարցը,

2022 թ-ին Դաշինքի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը շնորհակալություն հայտնելով, նշել է, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի գործունեության ակտիվությունը պահպանելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։