Սուպերվարչապետություն, թե՞ արդյունավետ կառավարում․ հանուն ինչի է փոխվում մայր օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Վաղվանից մեկնարկում է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը․ մինչև 2022 թվականի հունվարի 17-ը մրցույթի միջոցով Արդարադատության նախարարությունը պետք է ընտրի հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին:

Նոր ձևավորվելիք խորհուրդը նախագահելու է արդարադատության նախարարը, իսկ կազմում լինելու են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, համաձայնությամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, առնվազն երկու անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերից երեք հոգի, ևս երեքը՝ հասակարակական կազմակերպություններից։ Անդրեասյանի դիտարկմամբ՝ Խորհուրդը մի շարք կարևոր հարցերի պատասխաններ կտա։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է գտնի նաև մի շատ կարևոր խնդրի լուծում՝ արդյո՞ք անհրաժեշտ է փոխել ՀՀ կառավարման համակարգը և անցում կատարել կիսանախագահականի։ Հատկանշական է, որ Փաշինյանն այս մասով հակասական կարծիքներ է հայտնել։ Դեռևս 2019 թվականին վարչապետը կարծում էր, որ կիսանախագահական ձևաչափը երկիրը ձախողման է տարել, այնինչ այս տարեսկզբին Փաշինյանը չէր բացառել նորից դրան անցնելու տարբերակը։

Նրա ընդդիմախոսներն այստեղ իշխանության վերարտադրության վտանգ են տեսնում։

ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն, բացառում է, որ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությամբ ցանկանում է երկարաձգել իր կառավարման ժամկետը։ Նրա խոսքով՝ սա կեղծ թեզ է, որը շահարկում է ընդդիմությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ կառավարման համակարգն այս պահին փոփոխելու կարիք չկա։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն ծանր գործընթաց է, այլև կվերադարձնի նույն խնդիրներին, որոնց Հայաստանը բախվել է տարիներ շարունակ։

Հայաստանն ունի սահմանադրական բարեփոխումների կարիք․ այս մասին ակնարկել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ դեռևս Սահմանադրության օրվա առթիվ հղած շնորհավորանքում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ զբաղեցնում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, նշում է՝ եթե այդ ժամանակ բարեփոխումների անհրաժեշտություն կար, ապա հիմա դրա հիմքերը բացակայում են։

Այնինչ փորձագետ Դանիել Իոաննիսյանը, որը նաև լուծարված հանձնաժողովի կազմում էր, այլ կարծիքին է։ Նրա խոսքով՝ Սահմանադրական հանրաքվեն ցույց է տվել, որ դրանց արդյունքները կեղծվել են, ուստի այս պահին Սահմանադրության մեջ էական բացեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան