Թքա՛ծ վարչապետի հանձնարարականի վրա. «Օմեգա» գիշերային ակումբը գործում է անխափան. «Փաստ»

Լուրեր

14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտավորապես այս վերնագրով մենք նյութ ենք հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների խիստ հանձնարարական տվեց. «Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը:

 «Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը:

Նա շեշտել էր՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին:

«Փաստը» ժամանակին գրեց, որ վարչապետի հանձնարարականից 6 ամիս անց էլ դեռ ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում:

Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան 59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը:

Ո՞վ է այս ակումբի հզոր սեփականատերը, որ կարողանում է արհամարհել վարչապետի հանձնարարականը կամ լեզու գտնել համապատասխան պաշտոնյաների հետ:

Փորձեցինք գտնել սեփականատիրոջը: Մեր որոնումները տվեցին իրենց արդյունքները: Ըստ մեր տվյալների՝ «Օմեգա» գիշերային ակումբը պատկանում է գործարար Հենրիկ Զախարյանցին, ով սեփականատերն է մսամթերք արտադրող «Նատֆուդ» ՍՊԸ–ի, ժամանակին՝ ցորեն ու կանաչ սուրճ ներմուծող «Վալլետտա» ՍՊԸ–ի, ավտոմեքենաների վարձույթով ու լիզինգով, սուրճի ու թեյի վերամշակմամբ զբաղվող «ՍԻՎԻՋԻ» ֆիրմայի: Ի դեպ, «ՍԻՎԻՋԻ» ՍՊԸ–ին է պատկանում նաև «Օմեգա» գիշերային ակումբը:

Մեր տվյալներով՝ այս խոշոր բիզնեսմեն Հենրիկ Զախարյանցը պարսկահայ է, վաղուց է ներգաղթել, ըստ լուրերի՝ նա ավարտել է Թբիլիսիի Պոլիտեխնիկ ինստիտուտը, գիտությունների թեկնածու է՝ մեքենաշինության և մեքենագիտության մասնագետ: Նախկինում «Սթար» խանութների ցանցի տերն էր, մինչև այն վաճառեց «անբախտ վաճառական» Գևորգ Աֆանդյանին:

Ինչևէ, «Օմեգայի» տերն այնքան հզոր է, որ վարչապետի հանձնարարականի վրա թքած ունի ու Տերյան 59 հասցեում իշխող «Օմեգա» ստրիպտիզ բարը չի հանի բազմաբնակարան այդ շենքից:

Իսկ այ շենքի պատերին ամրացված են ազգի երևելիներից մի քանիսի հուշատախտակները. «Այս տանն ապրել է Մովսես Արազին, Գեղամ Սարյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Թամրազյանը»: Այս հուշատախտակների արանքում էլ «տեղավորված» է ստրիպտիզ պարող աղջկա սիլուետը:

Եթե այսպես գնա՝ չենք զարմանա, որ մի 10 տարի հետո այս շենքի պատերին հայտնվեն «այս տանը պարել են Օլյան, Վալյան, Դաշան, Իրան…» հուշատախտակները»:

Ազգային ժողովը երեկ քննարկեց բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախագծերի փաթեթը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ սահմանափակման ենթակա օբյեկտներն են կարաոկեները, դիսկոտեկները, գիշերային ակումբները, բաղնիքները, սաունաները: «Այդպիսի հաստատությունների կամ ծառայության օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»,– ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այդ գործունեության տեսակների համար թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը:

Գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00–ից մինչև առավոտյան 07:00–ն, 23:00–ից մինչև առավոտյան 07:00–ն և 24:00–ից մինչև առավոտյան 07:00–ն: «Լռությունը խախտելու սահմանափակումը շրջանցելու դեպքում առաջանում է պատասխանատվության միջոց: Գործող օրենքով առաջին անգամ խախտելու համար կիրառվում է նախազգուշացում, երկրորդ դեպքում տուգանք 40 հազար դրամի չափով, մենք առաջարկում ենք էականորեն բարձրացնել այդ տուգանքի չափը: Առաջարկում ենք առաջին անգամ խախտելու դեպքում սահմանել 200 հազար–300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ տուգանք»,– ընդգծեց փոխնախարարը:

Այսպիսի «լոլոներ»: Օրենքը ընդունում են, բայց այն կատարող չկա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: