Փարաքարը երկո՞ւ ղեկավար կունենա․ համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիա է

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո երեկ կայացել է ավագանու անդրանիկ նիստը։ Նիստից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ համայնքապետի երկու թեկնածուներից յուրաքանչյուրը պնդում է, որ ինքն է համայնքապետ ընտրվել։

«Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը, որը ընտրություններին ստացել էր 2227 ձայն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե նիստի ընթացքում ստացել է 51% ձայն և ընտրվել համայնքապետ։ Նա, մասնավորապես, գրել է․

«Փարաքար, Թաիրով, Մերձավան, Արևաշատ, Մուսալեռ, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք, գյուղերի սիրելի բնակիչներ,

Այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության արդյունքում ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում էր Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»։

Միևնույն ժամանակ, իր հաղթանակի մասին է հայտարարել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում առաջատարն էր՝ ստանալով ընտրողների 4637 ձայները։ Ի տարբերություն՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն չի նշել, թե ավագանու նիստին քանի ձայն է ստացել՝ համայնքապետ դառնալու համար։

Մինչ այս պահը դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա, թե իրականում ով է Փարաքարի համայնքապետ ընտրվել։ Դավիթ Մինասյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Փարաքարի համայնքապետարանից որևէ նոր ինֆորմացիա ստանալ չհաջողվեց․

«Նույն ինֆորմացիան ունեմ, որը Դուք ունեք»,- ասացին համայնքապետարանից։ Հարցին՝ փաստորեն այս պահին Փարաքարը ղեկավար չունի, համայնքապետարանի աշխատակցուհին պատասխանեց․ «Դեռ այդպիսի որոշման մասին տեղյակ չենք»։

Նշենք, որ այսօր առավոտից Փարաքարի համայնքապետարնի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ հաջակցություն «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների՝ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արդյունքների համաձայն՝ «Ապրելու երկիրը» ստացել է 4 637 քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։

Արփի Հակոբյան