Կոչ ենք անում թույլ չտալ հակաիրավական գործողություններ՝ խուսափելու համար դրանից բխող իրավական հետևանքներից. Ոստիկանության հայտարարությունը

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

Քաղաքացիական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մայրաքաղաքում փակվելու են փողոցներ, շրջափակվելու են շենքեր, շինություններ: Նմանատիպ գործողություններն անխուսափելիորեն խոչընդոտ կհանդիսանան քաղաքացիների իրավունքների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Պարզաբանում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հավաքի մասնակցի պարտականությունը՝ չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:

Հիշեցնում ենք նաև, որ վերը նշված օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները, որոնք, ի թիվս այլոց, ներառում են հավաքի ղեկավարի պարտականությունները՝ հավաքի ընթացքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով, ինչպես նաև հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

Կոչ ենք անում հավաքի մասնակիցներին անշեղ կատարել օրենքով նախատեսված պահանջները և թույլ չտալ հակաիրավական գործողություններ՝ խուսափելու համար դրանից բխող իրավական հետևանքներից: Միաժամանակ կոչ ենք անում հավաքի փաստացի կազմակերպիչներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և օրինավոր վարք, հավաքի վայրերում պարտադիր փոխգործակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ: Խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը: