Թուրքիայում երեխային Ռեջեփ Թայիփ անվանակոչած ծնողները դատարանով փոխել են որդու անունը

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Թուրքիայի կենտրոնական Չանքըրը նահանգում ծնողներն իրենց որդու անունը փոխել են՝ Ռեջեփ Թայիփի փոխարեն անվանակոչելով Արազ՝ նախագահ Էրդողանին աջակցելուց հրաժարվելուց հետո, գրում է Duvar-ը։ 

Այշեն ու Հուսեյնն իրենց երեխային Ռեջեփ Թայիփ էին կոչել 2015 թվականին, սակայն հիմա զղջացել են իրենց որոշման համար։

Նրանք անվանափոխության հայց են ներկայացրել, և դեկտեմբերի 6-ին դատարանը որոշել է, որ երեխային այսուհետ կոչելու են Արազ Էրդողան՝ Ռեջեփ Թայիփի փոխարեն։

Նշենք, որ երեխայի հայրն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնյաները մերժում են իր որդու անունը փոխելու դիմումը՝ վախենալով պատժից։ Նա նաև ասել է, որ  քվեարկել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին, այդ պատճառով էլ որդուն կոչել է նախագահ Էրդողանի անունով։

«Հիմա ես զղջում եմ։ Ցանկանում են փոխել իմ որդու անունը, սակայն պաշտոնյաներն ասացին, որ եթե անունը փոխեն, տեղափոխվելու են։ Ահա թե ինչու մենք չենք կարող այն փոխել»,- ասել էր հայրը։

Էմմա Չոբանյան