Թուրքիան անկանխատեսելի է․ կարող է էլի՛ ագրեսիվանալ ՀՀ-ի հանդեպ՝ որոշ հարցեր լուծելուց հետո․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
11.12.2024 | 10:38
 Հրազդան համայնքում  էլեկտրական շչակ է գործարկվելու
11.12.2024 | 10:20
Նավթի գներն աճել են
11.12.2024 | 10:02
Հրդեհ Վանթյան փողոցում
11.12.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2024 | 09:30
Արարատի մարզում մառախուղ է
11.12.2024 | 00:14
Հայտնի են Գյումրիի փրայմերիզի նախնական արդյունքները
10.12.2024 | 23:30
Էրդողանի ելույթը խափանելու համար կալանավորված ակտիվիստները հայցեր են ներկայացրել բանտում դաժան վերաբերմունքի հետ կապված
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, բավականին սրընթաց են զարգանում ՀՀ-ի շուրջ և ՀՀ-ի մասնակցությամբ պրոցեսները։ Թուրքիան արդեն նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է: Փաշինյանն ու Ալիևը Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո նաև Մակրոնի միջնորդությամբ չնախատեսված հանդիպում են անցկացնում՝ պայմանավորվելով երկաթուղիների գործարկման շուրջ։ Զուգահեռ «3+2» ձևաչափն է սկսում առաջին քայլերը, որին մասնակցում է ՀՀ-ն։ Ի՞նչ է տեղի ունենում, Ձեր գնահատմամբ՝ ռիսկայի՞ն պրոցեսներ են, թե՞ ինչ-որ դրական օգուտներ կարելի է գտնել։

-Դրանք նոր պրոցեսներ չեն, պատերազմն ինքնին դրանց հետևանք և դրևսորում էր։ Առնվազն վերջին տասնամյակում այդ պրոցեսներն ինքնին ռիսկային են։ Մենք գտնվում ենք միջազգային մի իրավիճակում, երբ տեղի է ունենում հին աշխարհակարգի ապամոնտաժում և, որոշ առումներով, նաև փլուզում։ Այդ գործընթացն ամբողջությամբ կազմակերպված չէ, և նոր աշխարհակարգի շուրջ ինտենսիվ պայքար ու մրցակցություն է գնում։ Այդ պրոցեսի մի մաս էր նաև այն, ինչ կատարվեց 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմը։ Եվ, իհարկե, հիմա այդ պրոցեսներն էլի կան։ Ի՞նչ է կատարվում՝ շատ դժվար է ասել, որովհետև մենք տեսնում ենք ամենատարբեր գծեր, և տեղի ունեցածը խորապես հասկանալու համար մենք պետք է մեր դիտարկման մասշտաբները նախ մեծացնենք։

Այն, ինչ մեր շուրջ է կատարվում՝ արցախյան հարց, հայ-ադրբեջանական խնդիր, նույն հայ-թուրքական կարգավորման որևէ հեռանկար, ես կարծում եմ՝ սրանք ընդհանուր շղթայի մաս են և կապակցված են այլ ռեգիոններում առկա իրողությունների հետ։ Այն հիմնական դերակատարները, խոշոր խաղացողները, որոնք կան մեր ռեգիոնում, կենսական շահեր են հետապնդում նաև այլ ուղղություններով։ Անկասկած է, որ մեր խնդիրները նրանց համար կան այլ ուղղություններով քննարկումներում՝ Ուկրաինա, Պարսից ծոցի խնդիրներ, Իրանի և Չինաստանի հարց։ Բարդ է ասել՝ այս քննարկումներում ինչ է ասվում հայ-ադրբեջանական և հայ-ադրբեջանական խնդիրների շուրջ։

-Ձեր գնահատմամբ՝ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, արդյո՞ք ինչ-որ չափով կնվազի Թուրքիայի կողմից եղած սպառնալիքը, թե՞ մշտապես ՀՀ-ն գիտակցության մեջ պիտի ունենա դա։

-Մենք պետք է մշտապես սպասենք այդ սպառնալիքին, այստեղ միայն թուրքական սպառնալիքը չէ։ Մենք մշտապես պետք է պատրաստ լինենք մեր առավելագույն կարողություններով կանգնեցնելու և հետ մղելու սպառնալիքը։ Ամբողջ հարցն այն է, որ մենք պետք է վերանայենք դա անելու ճանապարհները, մեթոդաբանությունը, և այստեղ է, որ պետք է ձգտենք կառավարելիության աստիճանը բարձրացնել։ Իսկ թե դրան ինչպես պետք է ձգտենք, հնարավորինս շատ հարաբերություններ ունենալով, հարաբերություններ, բնականաբար, Թուրքիայի հետ։ Այդտեղ կարող են շատ լինել անհամաձայնությունները։ Մենք ոչ թե պետք է մտածենք, որ Թուրքիան կփոխվի և հարաբերության շնորհիվ այլևս մեր հանդեպ որևէ նկրտում չի ունենա, այլ պետք է մտածենք, որ մենք այդ հարաբերության ուղիղ մեխանիզմները ձևավորելու պարագայում ունենանք ավելի մեծ հնարավորություն՝ կառավարելի դարձնելու սպառնալիքները։

-Այսինքն՝ սպառնալիքները չեզոքացնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է լծակնե՞ր ձեռք բերի։

-Ոչ թե պետք է մտածել, որ ինչ-որ սպառնալիքներ կվերանան, այլ պետք է հստակ պատկերացնենք, որ այդ միջոցով իրավիճակի և ընդհանուր իրավիճակի կառավարելիությունը կարող ենք մեծացնել։ Հակառակ դեպքում, ավելի են բարձրանալու մարտահրավերները և մեր հանդեպ ճնշումները։ Այստեղ է խնդիրը և այս խնդրի լուծումը պետք է տեղի ունենա մեր մտածողության և հոգեբանության վերափոխման միջոցով։ Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերության մասին, չափազանց կարևոր է լինելու նաև նույն հարաբերության արդյունավետությունը առանցքային այլ ուղղություններով՝ նույն ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ֆրանսիայի հետ աշխատանքը։

Այսինքն՝ հայ-թուրքական գործընթաց ասվածը ենթադրում է շատ բարդ գործընթաց, որտեղ իրավիճակի կառավարելիությունը մեզ համար կախված է լինելու հենց մյուս խաղացողների հետ աշխատանքից։ Մենք այստեղ հասկանում ենք, որ քաշային կատեգորիաները տարբեր են, մենք հասկանում ենք, որ Թուրքիան միանգամայն կարող է սա խաղ դիտարկել, լուծել ինչ-որ հարցեր, հետո իքս պահին նորից ագրեսիվանալ Հայաստանի հանդեպ։ Այսինքն՝ ի դեմս Թուրքիայի, մենք կարող ենք գործ ունենալ բացարձակ անկանխատեսելի սուբյեկտի հետ, և մենք պետք է հենց այս տրամաբանությամբ առաջնորդվենք հարաբերության կարգավորման գնալիս։ Այսինքն՝ մենք պետք է միշտ պատկերացնենք, որ ցանկացած պահի թուրքերը կարող են ինչ-որ դիրքորոշման առումով շրջվել և հակառակն անել։ Հետևաբար՝ մենք պետք է նաև հարակից մեխանիզմներ ձևավորենք՝ այդ ռիսկն էլ կառավարելի դարձնելու համար։

-Անվերականգնելի սխալներ թույլ չտալով․․․

-Այո՛։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան