Թուրքիայի ԿԲ-ն կրկին նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը՝ արժեզրկելով լիրան

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական բանկն այսօր շարունակել է հիմնական տոկոսադրույքի նվազեցման կուրսը՝ 15-ից հասցնելով 14 տոկոսի։ Այս մասին ասվում է կառույցի կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է Lenta-ն։

Այս որոշումից հետո թուրքական արժույթն էլ ավելի է արժեզրկվել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 15․61 լիրայի։

Նշենք, որ Կենտրոնական բանկի որոշումից առաջ այսօր արդեն թուրքական լիրան հատել էր 15 միավորի շեմը՝ արժեզրկման նոր պատմական ռեկորդ գրանցելով։ Ընդ որում, այս շաբաթվա ընթացքում սա արդեն արժեզրկման երկրորդ ռեկորդ էր։

Վերջին 20 տարվա ընթացքում լիրայի ամենամեծ օրական անկումը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ միանգամից 16 տոկոսով։ Այս դինամիկան ուղղակիորեն կախված է հիմնական տոկոսադրույքի իջեցման հետ, որի հիմնական ջատագովը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, իսկ Կենտրոնական բանկը կատարում է նրա հրահանգը։

Էմմա Չոբանյան