Կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի հետ կապված իրավիճակը կարող է արագորեն վատթարանալ․ ԱՀԿ

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի հետ կապված իրավիճակը կարող է արագորեն վատթարանալ` ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի գծով հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն, գրում է Sputnik-ի ռուսական ծառայությունը։

Կորոնավիրուսի նոր տարբերակը չափազանց մեծ արագությամբ է տարածվում աշխարհով մեկ, ասել է ԱՀԿ մասնագետը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ կրկնապատկվում է «օմիկրոն»-ով վարակման դեպքերի թիվը։

Նաբարոն հավելել է, որ որոշ երկրներում նոր շտամի հետ կապված իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ մինչև տարեվերջ։ Նա անդրադարձել է նման պետություններին, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիային։

«Սա նշանակում է, որ իրավիճակը մեկ շաբաթվա ընթացքում ութ անգամ ավելի լուրջ կլինի, իսկ երկուսում՝ 40 անգամ»,- ասել է Նաբարոն։

Բոտսվանայում 32 մուտացիա պարունակող կորոնավիրուսի նոր շտամ է հայտնվել, հայտնում են բրիտանացի գիտնականները։ Միացյալ Թագավորությունը պարզաբանել է, որ նոր տարբերակն ավելի շատ փոփոխություններ ունի հասկի սպիտակուցի մեջ, քան վիրուսի մյուս շտամները։

Տաթև Ֆռանգյան