Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ:
Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է 35 խոշոր քաղաքի 257 աշակերտ: Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (4 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (3 աշակերտ) և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:
«Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը («Ինֆորմատիկա»), Լեոնիդ Ասատրյանը («Քիմիա») և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը («Քիմիա») նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Վահրամ Ասատրյանն ու Ռուբեն Համբարձումյանը («Մաթեմատիկա»)՝ բրոնզե մեդալներ։

Տեղեկացնենք, որ առցանց օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում («Մաթեմատիկա»՝ ղեկավար Նարեկ Մկրտումյան, «Ֆիզիկա»՝ ղեկավար Հրանտ Թոփչյան), «Քվանտ» վարժարանում («Ինֆորմատիկա»՝ ղեկավար Լևոն Մուրադյան) և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում («Քիմիա»՝ ղեկավար Անդրանիկ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2020 թ.-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե և 1 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում կրկին նվաճել էր 2-րդ կարգի մրցանակ։