Վտանգավոր խաղ է սկսվել. ՀՀ-ին պարտադրում են խաղաղություն՝ պատրաստված պիտի բանակցենք. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ

Արդեն հայտնի է օրվա կամ, միգուցե, շաբաթվա կարևորագույն թեման, որ արտաքին քաղաքականությանն է առնչվում դա Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավոր հարաբերությունների հաստատումն է, ներկայացուցիչներ պետք է նշանակեն պետությունները կարգավորման համար։ Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր թեմաներով, տեսակետները և գնահատականները ծայրահեղ են՝ սկսած նրանից, որ նրանք որոշել են մեզ մորթել, ինչպե՞ս կարելի է հարաբերություն հաստատել, և ավարտված նրանով, որ Թուրքիայից և Ադրբեջանից որևէ անվտանգային սպառնալիք չկա. սրանք բավականին հակադիր տեսակետներ են: Որո՞նք են ռիսկերը և որո՞նք կարող են լինել օգուտները, որոնք Հայաստանը կարող է ստանալ՝ ներգրավվելով այս պրոցեսում:

Կան երկրներ, որոնց հետ ավելի դժվար է խաղաղություն հաստատելը, քան, ենթադրենք, թշնամական հարաբերություններ ունենալը։ Նման երկրներից են մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Մենք տասնամյակներ շարունակ թշնամանք ունեինք նրանց հետ, և եկավ մի փուլ, որ այդ հարաբերությունների բնույթը մեզ համար սպառեց իրեն, եղավ պատերազմ, թշնամանքի գագաթնակետ, որը պարտվեցինք, և հիմա այդ ուղեգծով չենք կարող շարժվել։ Հիմա պետք է փորձենք շարժվել այլ ուղղությամբ՝  պետք է փորձենք խաղաղ հարաբերություններ կարգավորել: Բնավ որևէ մեկը չի կարող ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն ունենալը հեշտ է:

-Որովհետև իրենք ունեն կոնկրետ պահանջներ ու պայմաննե՞ր:

-Իհարկե՛: Թյուրք ժողովրդի և այդ պետությունների բնույթն է այդպիսին, մենք այստեղ որևէ կապ չունենք, օրինակ՝ Ադրբեջանն ունի խնդիրներ բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ տարածքային հավակնություններ, օրինակ՝ Վրաստանի, Իրանի հանդեպ, մեր հանդեպ, Արցախի հանդեպ, որին էլ գումարած՝ Զանգեզուրը. մեր տարածքներն իրենց եզրաբանությամբ են անվանակոչում: Թուրքիան ևս բոլոր հարևանների հետ խնդիրներ է ստեղծել, այսինքն՝ նրանց բնույթն է այդպիսին, և մենք չպետք է դա հաշվի չառնենք, բայց, միևնույն ժամանակ, թշնամության նախկին օրակարգը, որ կար, բարձրակետին հասցվեց, որտեղ մենք ձախողվեցինք։ Հիմա պետք է նոր հարաբերություններ սկսել՝ հասկանալով բոլոր մարտահրավերները, բավականաչափ բարդ պրոցես է: Ես, իհարկե, հստակ չեմ կարող ասել՝ կկարողանա՞նք դա անել, թե՞ չէ, բայց գործընթաց է, որով պետք է գնանք։ Դրա մեկնարկը տրվել է պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին խաղաղության ժամանակաշրջանի մասին, հետևաբար, եթե մենք հաստատել ենք այդ ուղղությունը, պետք է գնանք այդ ուղղությամբ, չենք կարող այլևս խոսել մի բանի մասին, բայց անել այլ բան:

 

– Ինչո՞ւ փոխվեց թշնամության մարտավարությունը, միայն մեզնից չէր դա կախված, մենք չէինք որոշել թշնամանալ նրանց հետ, կար նաև հակադարձ մոտեցումը։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ փոխվեց այդ թշնամական հարաբերությունների բնույթը և ինչո՞ւ է պետք որդեգրել նորը, այսինքն՝ փոխել խոսելու, հարաբերվելու լեզուն՝ ոչ կոնֆլիկտայինի:

-Շատ ճիշտ հարցադրում եք անում, դա մի օրակարգ է, որը մենք չենք ընտրել, որը մեզ պարտադրել են։ Բայց ունեինք օրակարգից դուրս գալու պայմանական եղանակներ, երբ գնային զիջումների, բայց թե այդ զիջումները ո՞ւր կհասնեին, որևէ մեկը չի կարող հստակ ասել: Այդ պարտադրված օրակարգը պետությունը 30 տարիների ընթացքում, այնուամենայնիվ, այդ գծին համապատասխան չաշխատեց, որովհետև մեզ համար թիվ մեկ խնդիր էր գնահատվում անվտանգության խնդիրը, բայց այդ օրակարգն անգամ գոնե այնքան չաշխատեց, որ չբախվեինք պատերազմի: Եթե մենք ունենայինք այնպիսի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի կամ այլ դերակատարի հետ, որ Ադրբեջանը հասկանար՝ ցանկացած պատերազմ իր համար կործանարար կլիներ կամ իր համար նոր պարտություն կլիներ, այդ պատերազմը տեղի չէր ունենա: Ինչ վերաբերում է այս շրջափուլին, ինչպես պատերազմը մեզ պարտադրվեց, այնպես էլ փորձ է արվում խաղաղություն պարտադրել թշնամական երկրների հետ: Խաղաղությունը նաև նրանց օրակարգում է, դրա վառ ապացույցը «3+3» ձևաչափն է, դա հայկական օրակարգ չէ, ռուսական օրակարգ չէ, այլ թուրք-ադրբեջանական օրակարգ է: Մենք գնում ենք խաղաղության՝ թշնամիների օրակարգով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան