Վրաստանում կուսակցություններից մեկն առաջարկել է ՀԱՊԿ-ին անդամակցություն՝ Աբխազիայի և Օսիայի դիմաց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եթե Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, Թբիլիսին կարող է Ռուսաստանի հետ խոսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ ինտեգրվելու մասին: Նման առաջարկով է հանդես եկել Վրաստանի նոր «Պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Զուրաբ Մախարաձեն։

Dalma News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը պատասխանել է հարցերին, թե ինչպես է կուսակցությունը տեսնում Վրաստանի ապագան և Ռուսաստանի հետ հարաբերությունները, գրում է EADaily-ն։

Մախարաձեի խոսքով՝ Վրաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։

«Այնտեղ, որտեղ վաղը, մյուս օրը թշնամի պետության տանկը կարող է ներխուժել և պատերազմ սկսել, որքան էլ լավ օրենքներ ընդունվեն, բիզնես միջավայր ստեղծվի, ներդրումներ չեն արվի, բնակչությունն էլ չի ցանկանա ենթակառուցվածքներ ստեղծել, քանի որ Վրաստանում բոլորին նիհիլիզմի զգացում է պատել… Տարածքային ամբողջականությունն ուղղակիորեն կապված է անվտանգության հետ, քանի որ առանց տարածքային ամբողջականության վերականգնման՝ անհնար է լուծել Վրաստանի անվտանգության խնդիրը։ Անվտանգության խնդրի պատճառով մենք չենք կարող իրականացնել տրանսպորտային և հաղորդակցության միջանցքի գործառույթ՝ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղությամբ։ Այդ թվում՝ տնտեսականը, որի միջոցով հնարավոր կլինի մուտք գործել ամենամեծ՝ ռուսական շուկա։ Վրացական ապրանքների համար շատ կարևոր էր, որ վերջին տարիներին հայտնվեցին այլ շուկաներում, սակայն ռուսական շուկայի լիարժեք փոխարինում տեղի չունեցավ»,- ասել է կուսակցության նախագահը։

Մախարաձեն պահպանողական շարժման գլխավոր նպատակն անվանել է «քրիստոնեական բարոյականության վրա հիմնված պետության ստեղծումը և Վրաստանի քաղաքացիների մեծամասնության մշակութային և կրոնական հայացքներին համապատասխանող օրենսդրություն ունենալը»։

Տաթև Ֆռանգյան