Բլինկենը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության պայմանները
Քաղաքականություն
12.12.2021 | 19:50Ուկրաինան և Վրաստանը կարող են առաջ շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե համապատասխանեն ներկայացվող պահանջներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դաշինքը հաստատել է 2008-ին, որ բաց է Ուկրաինայի և Վրաստանի համար: Եթե նրանք շարունակեն հավակնել անդամակցության և համապատասխանեն պահանջներին, դա կմոտեցնի [հարցի լուծումը-խմբ․]»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։