Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով. Մուշի բաժնի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին ոստիկանները Գյուրմրիի Մուշ-2 թաղամասի իր բնակարանում 40-ամյա տանտիրոջը մահացած գտան: Ժամը 16-ի սահմաններում շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դիակի ձախ աչքի շրջանում կապտուկ և քերծվածքներ կային: Չէր բացառվում, որ նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Թեև ընկերուհին, որ նույն բնակարանում էր ապրում, վստահեցնում էր, որ վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ` ընկնելու հետևանքով:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Թե՛ դատաբժշկի եզրակացությամբ և թե՛ համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում իրավապահներն այլ բան պարզեցին: Դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, ընկերուհու ներկայությամբ իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործած 40-ամյա տղամարդը վեճի էր բռնվել 28-ամյա ծանոթի հետ, որն էլ բռունցքներով նրա գլխին էր խփել՝ պատճառելով վնասվածքներ:

Դեպքին հաջորդող օրերին տղամարդու առողջական վիճակը վատացել էր, իսկ դեկտեմբերի 7-ին նա մահացել էր:

Դեկտեմբերի 9-ին կասկածվողը, որ Գյումրիի Կոմինտերնի փողոցում է բնակվում, հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:
28-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: