Մեկ դպրոց՝ երկու ղեկավար. հանրակրթության մասին օրինագծի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 17:09
Գործադիրն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր
23.04.2026 | 16:58
Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, վաղը ինտենսիվ տեղումներ են սպավում՝ նաև ձյան տեսքով
23.04.2026 | 16:47
Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
23.04.2026 | 16:36
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից. գյուղերում ջրհեղեղներ են
23.04.2026 | 16:28
8 կուսակցություն և 1 դաշինք ներկայացրել են փաստաթղթերը. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կառավարությունը մտադիր է փոխել « Հանրակրթության մասին» օրենքը, որը նախատեսում է նաև դպրոցի տնօրենի գործառույթների վերանայում: Նոյեմբերի 25-ին գործադիրը հավանություն տվեց նախագծին, որով դպրոցների վարչատնտեսական ու կրթական կառավարումները կիրականացնեն տարբեր անձինք: Եթե գործող օրենքով այդ ամենի կառավարումը միայն դպրոցի տնօրենի լիազորությունն էր, ապա ներկայացված նախագծի ընդունման դեպքում տնօրենը կզբաղվի միայն կրթական մասով, իսկ վարչատնտեսական հատվածը կունենա այլ պատասխանատու: Կառավարությունում կարծում են, որ այս փոփոխությունը կնպաստի կրթության որակի բարելավմանը:

«Մենք ուզում ենք, որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ և այլ հարցերով: Դրա համար մենք վարչատնտեսական կառավարումը առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից: Այսինքն՝ տնօրենը զբաղվելու է կրթական կառավարմամբ՝ ուսուցիչներ նշանակել, ազատել և այլն: Այլ բոլոր հարցերով, որոնք կապված են կրթության որակի բարելավման հետ»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նախագծի՝ մի քանի դպրոց կունենա մեկ վարչատնտեսական ղեկավար, որն էլ կզբաղվի, այսպես ասած, շենքային կառավարումով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մտադիր են ենթաօրենսդրական ակտերով տնօրենի աշխատանքի որակը չափելի դարձնել: Մինչ կառավարությունից  հավաստիացնում են, որ նպատակը կրթության որակի փոփոխությունն է, ոլորտի փորձագետները հակառակ կարծիքի են։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նախարարության նպատակը դպրոցներում հակակշիռների մեխանիզմ ստեղծելն է:

«Վերջին շրջանում, երբ նայում ենք քրեական գործերի քրոնիկոնը, որոշ տնօրենների հանդեպ հարուցվել էին քրեական գործեր, և հիմնական խախտումն այն էր, որ ընդունվել են աշխատանքի մարդիկ, որոնք չեն եկել, բայց ստացել են աշխատավարձ: Այս քայլով փորձ է արվում վերցնել այդ գործառույթը տնօրենից և ստեղծել իրար վերահսկելու մեխանիզմ: Այսինքն՝ ուսուցչին գործի է ընդունելու տնօրենը, սակայն ֆինանսական մասով, պայմանագրերով և այլն, զբաղվելու է վարչատնտեսական ղեկավարը: Այսինքն՝ երկու հոգի է ներգրավվում»,- նշում է փորձագետը:

Բայց խնդիրները սրանով չեն սահմանափակվի։ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ դժվար կլինի աշխատել մի հաստատության հետ, որը կունենա երկու պատասխանատու, ուստի ցանկալի է, որ լինի մեկ պատասխանատու, իսկ մնացած գործառույթները բաշխվեն տեղակալների միջև:

«Ենթադրենք՝ դպրոցն ունի այգի, մենք այսօր ունենք այդպիսի դպրոց, որի շրջանակում իրականացվում են այգեգործական նախագծեր և այլն, հիմա ո՞վ պետք է այդ աշխատանքը համակարգի: Եթե, ասենք, վարչատնտեսական ղեկավարը, որովհետև նյութականի հետ է կապված, բայց չէ՞ որ այստեղ բովանդակություն էլ կա: Շատ-շատ հարցերում այս գործառույթներն իրար հետ խաչվելու են և ստեղծվելու են խնդիրներ»,- ասում է Խաչատրյանը:

Կրթության փորձագետն ընդգծում է՝ ճանաչում է բազմաթիվ տնօրենների, որոնք երկու գործառույթներն էլ լիարժեք իրականացնում են: Դպրոցի տնօրենների հետ, պարզվում է, նախարարությունը նախագիծը չի քննարկել:

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ չի կարող դրական կամ բացասական կարծիք հայտնել, քանի որ մանրամասներից տեղյակ չէ:

«Տեղեկացված եմ այնքան, ինչքան Դուք: հանրակրթական դպրոցների տնօրենների հետ այս պահի դրությամբ, որքանով տեղյակ եմ, քննարկում չի եղել: Ցանկալի կլիներ՝ տեղեկացված լինեի, որպեսզի կարողանայի պատասխանել Ձեր հարցին: Միայն գիտենք, որ բաժանում է լինելու վարչատնտեսական և ուսումնադաստիարակչական, իսկ դրա տակ ինչ է լինելու՝ ասել չեմ կարող»,- նշեց նա:

Նաիրա Ավետիսյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ նախագիծը նախ փորձարկվեր որևէ դպրոցում, հետո միայն կիրառվեր ամբողջությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիլվի Պետրոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: