Կողոպտել են մեքենաներ, հափշտակել շան ձագեր․ 18 և 15 տարեկան տղաներին մեղադրանքներ են առաջադրվել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են հափշտակության մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, նախնական համաձայնության գալով 15-ամյա համաքաղաքացու հետ, 2021թ. հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, բացել են Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի բակում կայանված «Վազ 210740» մակնիշի ավտոմեքենայի՝ չկողպված դուռը, առանց հափշտակելու նպատակի այն տեղափոխել մեկ այլ տարածք, թողել այնտեղ և հեռացել: Այդ ընթացքում 18-ամյա երիտասարդը օգտվելով նույն հասցեում կայանված մեկ այլ ավտոմեքենայի դռները ևս կողպված չլինելու հանգամանքից, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ և այնտեղից կատարել հափշտակություն:

Այնուհետև, 2021թ. հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը, 18-ամյա երիտասարդը 15-ամյա համաքաղաքացու օժանդակությամբ,  ապօրինի մուտք են գործել Սևքար համայնքի սկզբնամասում կայանված ավտոմեքենայի սրահ, որտեղից 18-ամյա երիտասարդը կատարել է զգալի չափերի հափշտակություն:

Բացի այդ, 18-ամյա երիտասարդը չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, իրեն պատկանող «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել Թուխիկյան փողոցում գտնվող առանձնատուն և այնտեղից գողացել 1.500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Դոբեռման» ցեղատեսակի շան՝ 10 հատ ձագեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 243.1-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 15-ամյա համաքաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: