Արմեն Չարչյանն ազատ կարձակվի՞. նրա գործով արտահերթ նիստ է նշանակվել

Լուրեր

16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել։ Ինչպես տեղեկացնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը, արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին:

Հիշեցնենք՝ երեկ ՍԴ-ն հրապարակեց պատգամավորական անձեռնմխելիության մասով կայացրած որոշումը, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։

Սա, ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, նշանակում է, որ կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավոր ընտրված անձինք պետք է ազատ արձակվեն։