ՌԴ ԱԳ փոխնախարարը չի բացառել, որ «Կարիբյան ճգնաժամը կարող է կրկնվել»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանը չի բացառում, որ «Կարիբյան ճգնաժամը» կարող է կրկնվել։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դրան կարող է հասնել։ Եթե մյուս կողմից ընկերները չհասկանան և ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես ընթանում է, մենք կարող ենք իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ հանկարծ արթնանալ ու տեսնել նման բան։ Դա կլինի դիվանագիտության ձախողում, սակայն դեռ ժամանակ կա՝ փորձելու պայմանավորվել առողջ հիմքի վրա»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ իրավիճակը սրվել է ՌԴ սահմանների մոտ ռազմական ակտիվության կանխման պարտավորության խախտման պատճառով։ Նա նշել է, որ պետք լինեն իրավականորեն ձևակերպված երաշխիքներ։

«Մեզ՝ Ռուսաստանին անհրաժեշտ են իրավական երաշխիքներ մեր անվտանգության, անվտանգության՝ գլոբալ համատեքստում, ոչ թե կոնկրետ հատվածում, այլ ելնելով նրանից, որ մեզ համար իրավիճակն իսկապես վատթարացել է»,- ասել է Ռյաբկովը։

Նա նշել է, որ Մոսկվան ոչ ոքի չի սպառնում, այլ զգուշացնում է Արևմուտքին ոչ բարեկամական քայլերի հետևանքների մասին։

Էմմա Չոբանյան