Բրիտանական BP-ն ավելացնում է իր մասնաբաժինը Շահ Դենիզ գազային հանքավայրի շահագործման նախագծում

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական British Petroleum ընկերությունը մեծացնում է իր մասնաբաժինը Կասպից ծովի ադրբեջանական Շահ Դենիզ գազային հանքավայրում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընկերությունը նոր մասնաբաժինը գնելու է մալայզիական Petronas-ից։ BP-ն պայմանավորվել է գնել նախագծում Petronas-ի բաժնետոմսերի 1,16%-ը՝ 168 մլն դոլարով: Այս գումարը մալայզիական ընկերության հետ համաձայնեցվել է նույն կոմերցիոն պայմաններով, ինչ նախապես հայտարարված «Շահ Դենիզ» գործարքով։

Արդյունքում, նախագծում BP-ի մասնաբաժինը կկազմի 29․99 տոկոս, և ընկերությունը կդառնա հանքավայրի օպերատորը։ Սպասվում է, որ գործարքն ավարտվելու է 2022 թվականի հունվարի վերջին։

Նշենք, որ հոկտեմբերին էլ ռուսական Lukoil-ը հայտարարեց գազային նախագծում Petronas-ի ամբողջ՝ 15,5% բաժնեմասը 2,25 մլրդ դոլարով գնելու մասին։ Հիմա, երբ BP-ն որոշել է օգտվել իր նախապատվության իրավունքից, Lukoil-ի մասնաբաժինը նախագծում կարող է հասնել 24,34%-ի:

Շահ Դենիզ գազային հանքավայրը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Բաքվից 70 կմ հարավ-արևելք։ Ծրագիրն իրականացվում է արտադրության բաժնեմասի համաձայնագրով։ Նախագծի շրջանակում արտադրությունը սկսվել է 2006 թվականին։ Նախագծի մասնակիցներն են բրիտանական BP-ն (օպերատոր, բաժնետոմս 28,83%), թուրքական TPAO-ն (19%), Petronas-ը (15,5%), ադրբեջանական SOCAR-ը (10%), ռուսական Lukoil-ը (10%), իրանական NICO-ն (10%) և ադրբեջանական SGC (6,7%)։

Էմմա Չոբանյան